ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ: Մեղադրանք է առաջադրվել Արարատ քաղաքի 30-ամյա բնակչին:
ՔԿ-ից հայտնում են, որ նախնական տվյալներով, հունիսի 20-ին ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ իր «Իդրամ» դրամապանակից հափշտակել են 69.000 ՀՀ դրամ գումար:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 1-ին մասով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանների քննչական բաժնում:
Կատարված քննչական ու դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2019թ. հունիսի 7-ին՝ ժամը 12:50-ին, հաղորդում ներկայացրած քաղաքացին իր «Իդրամ» դրամապանակ մուտք գործելու համար օգտագործված համացանցի հասանելիության IP-ն տրամադրել է Արարատ քաղաքի՝ 1989թ. ծնված բնակչին: Վերջինս էլ քաղաքացու «Իդրամ» դրամապանակից հափշտակել է գումարը, փոխանցել իր ծանոթի «Իդրամ» դրամապանակին և նույն օրը կանխիկացրել գումարը:
2019թ. հոկտեմբերի 11-ին Արարատ քաղաքի 30-ամյա բնակչի բնակարանում կատարված խուզարկությամբ առգրավվել են վերջինիս պատկանող բջջային հեռախոսները և համակարգչային տեխնիկան:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արարատ քաղաքի 30-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, ինչպես նաև ենթադրյալ հանցագործություն կատարած անձի գործողություններից տուժած հնարավոր այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01