«Սիրիայի ժողովրդավարական խորհրդի» (SDC, հանդիսանում է «Սիրիայի ժողովրդավարական ուժեր»-ի քաղաքական թևը) գործադիր կոմիտեի նախագահ Իլհամ Ահմեդն ԱՄՆ կոնգրեսում ելույթի ժամանակ մեղադրել է Թուրքիային Սիրիայի հյուսիսում տեղի ունեցած ռազմական գործողության ժամանակ ֆոսֆոր օգտագործելու համար: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ Rudaw գործակալությանը հղումով:
«Նրանք (թուրքերը) ֆոսֆոր քիմիական գազ են օգտագործել խաղաղ բնակչության դեմ: Մենք չենք կարող փորձաքննություն անցկացնել այդ դեպքի առիթով, որովհետև հնարավորություններ չունենք»,- նշել է Ահմեդը:
Ֆոսֆորային զինամթերքի կիրառումն արգելված է Ժնևյան կոնվենցիայի լրացուցիչ արձանագրությամբ, որը պատերազմի զոհերի պաշտպանության վերաբերյալ է:
Ահմեդը նաև տեղեկացրել է, որ Թուրքիայի ռազմական գործողությունների հետևանքով 300 հազար մարդ լքել է իր տունը, 250 մարդ, որոնց մեծ մասը՝ երեխաներ, մահացել է, ևս 300 մարդ համարվում է անհետ կորած:
Բացի դրանից, նա հայտարարել է, որ ռազմական գործողությունների արդյունքում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության մի շարք անդամներ, որոնց թվում՝ Ֆրանսիայի 6 քաղաքացի և երկու բելգիացի, փախել են բանտերից:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի բանակցությունների արդյունքում Թուրքիան պարտավորվել է 120 ժամով դադարեցնել իր գործողությունները, որպեսզի քրդական ջոկատները հեռանան 30 կմ-անոց «անվտանգության գոտուց»:
Հոկտեմբերի 22-ին Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման արդյունքում կնքվել է հուշագիր, որի 5-րդ կետում նշվում է, որ սկսած հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից թուրք-սիրիական սահմանի սիրիական կողմում, որը դուրս է Թուրքիայի «Խաղաղության ակունք» գործողության շրջանից, կմտնեն ՌԴ ռազմական ոստիկանության և Սիրիայի սահմանապահ ջոկատները: Նրանք կնպաստեն քրդական խմբավորումների դուրսբերմանը թուրք-սիրիական սահմանից 30 կմ հեռավորության վրա, որը պետք է ավարտվի հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից սկսած 150 ժամվա ընթացքում:
14:45
14:33
14:14
13:56
13:41
13:22
13:07
12:52
12:36
12:19
12:03
11:48
11:36
11:26
11:15
11:02
10:35
10:19
10:02
09:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02