Պետական գնումների իրականացումը մեկ տնտեսվարող սուբյեկտի կողմից ստվեր է գցում իշխանությունների հակակոռուպցիոն քաղաքականության մասին բոլոր հայտարարությունների եւ գործողությունների վրա։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հոկտեմբերի 24-ին ասաց «Transparency International» հակակոռուպցիոն կենտրոնի նախագծերի ղեկավար Վարուժան Օկտանյանը։ Նրա խոսքով՝ անցած տարվա ապրիլ-մայիսի փոփոխությունների արդյունքում լուրջ նախադրյալներ առաջացան իրավիճակից դուրս գալու համար, որում գտնվում է Հայաստանը։ «Խոսքը համակարգային կոռուպցիայի մասին է։ Ներկայիս իշխանություններն ունեն քաղաքական կամք՝ որպես համակարգային կոռուպցիայի դեմ պայքարի կարեւոր տարրերից մեկը, ի տարբերություն նախորդ իշանությունների, որոնց մտադրությունները սահմանափակվում էին իրավանորմատվային փաստաթղթերի ընդունմամբ։ Իշխանությունների նախաձեռնած հակակոռուպցիոն պայքարի ռազմավարությունում նշվում է գումար, որը ծախսվելու է դրա վրա, այն դեպքում, երբ նախկինում անգամ հասկանալի չէր, թե որքան փող է նախատեսվում ծախսել»,- նշել է նա։ Միաժամանակ, արեւմտյան ՀԿ ներկայացուցիչն ավելացրել է, որ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը սերտորեն կապված է տնտեսական բարեփոխումների եւ սոցիալական քաղաքականության իրականացման հետ՝ հաշվի առնելով աղքատության դեմ պայքարի կարեւորությունը։ «Դատական համակարգի անկախության ապահովումը համակարգային կոռուպցիայի դեմ պայքարի լուրջ գործոն է մնում։ Պետք է սպասել այն գործընթացների ավարտվելուն, որոնք սկսվել են, եւ հասկանալ՝ կապահովվի՞ արդյոք անկախությունը գործադիր իշխանությունից, թե՞ ոչ»,- ամփոփել է նա։ NEWS.am
18:18
17:39
17:02
16:25
15:56
15:55
15:38
15:21
14:49
14:33
14:25
14:06
13:36
13:08
13:08
12:49
12:23
12:05
11:27
11:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44