Բոլիվիայի ընդդիմության ներկայացուցիչները փորձում են պետական հեղաշրջում իրականացնել երկրում նախագահական ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո: Այս մասին հայտարարել է երկրի գործող նախագահ Էվո Մոռալեսը, որը պայքարում է նոր ժամկետով վերընտրվելու համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Բոլիվիայի ժողովրդին հայտարարում եմ, որ պետական հեղաշրջում է նախապատրաստվում ընդդիմության կողմից եւ միջազգային աջակցությամբ»,- նշել է նա՝ հավելելով, որ իշխանությունները համբերություն են ցուցաբերում՝ բռնությունից խուսափելու համար: Կիրակի տեղի ունեցած նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքները հրապարակվել են ընտրատեղամասերի փակվելուց գրեթե 4 ժամ անց: Դրանց հրապարակումից հետո ընդդիմադիր թեկնածու Կառլոս Մեսան հայտարարել է, որ քվեարկության արդյունքներն իրեն թույլ կտան դուրս գալ երկրորդ փուլ: Մոռալեսն իր հերթին ասել է, որ այդ պահին դեռեւս չհաշվարկված ձայներն իրեն հաղթանակ են ապահովում արդեն առաջին փուլում: Քվեաթերթիկների 94,81%-ի ստուգումից հետո հրապարակված արդյունքների համաձայն՝ Մոռալեսի օգտին է քվեարկել ընտրողների 46,23%-ը, իսկ Մեսայի օգտին՝ 37,29%-ը: Բոլիվիայում գործող օրենքների համաձայն՝ առաջին փուլում հաղթանակի համար թեկնածուն պետք է հավաքի ձայների ավելի քան 50%-ը կամ 40% պայմանով, որ մրցակիցը կհավաքի առնվազն 10% ավելի քիչ: Եթե թեկնածուներից ոչ մեկը չհասնի այդ արդյունքին, ապա երկրորդ փուլը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին:
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
10:46
10:35
10:17
09:33
09:09
19:02
18:49
18:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55