Ռուսաստանը Հայաստանին բողոքի նոտա կներկայացնի զենքի տենդերի խափանման պատճառով, որին մասնակցում էր ռուսաստանյան ORSIS ընկերությունը (մտնում է «Պրոմտեխնոլոգիաներ» խմբի մեջ) եւ կխնդրի այդ երկրի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին կարգավորել իրավիճակը, հետեւում է փաստաթղթից, որի պատճենը կա ՌԻԱ «Նովոստի»-ի տրամադրության տակ։ 2019 թվականի օգոստոսին ORSIS-ի պաշտոնական ներկայացուցիչը տեղեկացրել էր ՌԻԱ «Նովոստի»-ին, որ Հայաստանի պաշտպանության նախարարության կողմից զենքի մատակարարման մի քանի միլիոն դոլարանոց տենդերի խափանումից հետո, որին մասնակցում էր ռուսաստանյան այդ ընկերությունը, Հայաստանում քրեական գործ է հարուցվել «ծառայության հանդեպ անփույթ վերաբերմունքի» հոդվածով։ Հետագայում այս տեղեկությունը պաշտոնապես հաստատել են հայկական ռազմական գերատեսչությունում։ Գործակալության՝ իրավիճակին ծանոթ աղբյուրի խոսքով՝ նոտան արդեն ԱԳՆ-ում է եւ առաջիկայում դիվանագիտական խողովակներով կփոխանցվի հայկական կողմին։ Նոտայում, որը ստորագրվել է 2019 թվականի հոկտեմբերի 22-ին Ռուսաստանի արդյունաբերության եւ առեւտրի փոխնախարար Օլեգ Ռյազանցեւի կողմից եւ հասցեագրվել է Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, ասվում է, որ տենդերին ORSIS-ի մասնակցության հայտը «առանց ծանրակշիռ հիմքերի մերժվել է», իսկ ընկերությունը «չմոտիվացված կերպով ներառվել է» Հայաստանի Զինված ուժերի «անբարեխիղճ մատակարարների ցուցակում»։ Փաստաթղթից նաեւ հետեւում է, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը «անիրավաչափ ձեւով դիմել է բանկ՝ պահանջելով վճարել տենդերին մասնակցության բանկային երաշխիք», չնայած օրենքով ընկերությունը պետք է վճարեր նման փոխհատուցում, եթե շահեր տենդերը եւ ինքը հրաժարվեր պայմանագիրը ստորագրելուց։ «Խնդրում եմ ձեզ դիտարկել ստեղծված իրավիճակը եւ ցուցումներ տալ դրա կարգավորմանն ուղղված միջոցներ ձեռնարկելու մասին»,- ասվում է փաստաթղթում։
NEWS.am
18:18
17:39
17:02
16:25
15:56
15:55
15:38
15:21
14:49
14:33
14:25
14:06
13:36
13:08
13:08
12:49
12:23
12:05
11:27
11:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44