Հոկտեմբերի 24-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Մուշի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած թափանցող վերքով և շոկային վիճակում բուժօգնության է տեղափոխվել 55-ամյա մի տղամարդ։ Հիվանդանոց մեկնած ոստիկաններին բժիշկը տեղեկացրել է, որ տուժածն ի վիճակի չէ հաղորդում տալու։ Այս մասին տեղեկացանք ՀՀ ոստիկանությունից։
Կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ժամը 19.50-ին, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, Գյումրու ոստիկանները Գարեգին Նժդեհի փողոցից բաժին բերման են ենթարկել մշտական բնակության վայր չունեցող 40-ամյա մի կնոջ։ Նա խոստովանական ցուցմունք է տվել, որ ժամը 19.00-ի սահմաններում, գտվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, վիճաբանության ժամանակ խոհանոցային դանակով խփել է իր ծանոթ տղամարդուն՝ պատճառելով վնասվածք:
Ստուգվել է կնոջ խմածության աստիճանը:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին և ձերբակալվել:
Հոկտեմբերի 25-ին, ժամը 05.05-ին, հիվանդանոցից հայտնել են, որ տղամարդը, գիտակցության չգալով, մահացել է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Քննությունը շարունակվում է։
Աղբյուր` Փաստինֆո
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01