Ամերիկացի գործարար Ջեֆ Բեզոսը մեկ օրում 6,9 մլրդ դոլար Է կորցրել իր գլխավորած Amazon կորպորացիայի բաժնետոմսերի արժեքի անկումից հետո: Այդ մասին հոկտեմբերի 24-ին հայտնել Է CNBC հեռուստաընկերությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նրա տվյալներով՝ Amazon-ի բաժնետոմսերի արժեքը միանգամից 9 տոկոսով նվազել Է կորպորացիայի եռամսյա շրջանի վերաբերյալ հաշվետության հրապարակումից հետո, որն ավարտվել Է սեպտեմբերի 30-ին: Ներդրողներին հիասթափեցրել Է այն, որ նրա օպերացիոն եկամուտները կրճատվել են մինչեւ 3,2 մլրդ դոլար՝ անցյալ տարվա երրորդ եռամսյակի արդյունքներով 3,7 մլրդ դոլարի համեմատությամբ: Բացի այդ, կորպորացիայի զուտ շահույթը նվազել Է մինչեւ 2,1 մլրդ դոլար այն դեպքում, երբ մեկ տարի առաջ այն կազմում Էր 2,9 մլրդ դոլար: CNBC-ն ընդգծել Է, որ եթե Amazon-ի բաժնետոմսերի գնանշումները հոկտեմբերի 25-ին շարունակեն անկումը, ապա Բեզոսն «արդեն չի լինի մոլորակի ամենահարուստ մարդը», եւ ամենահարուստ գործարարների վարկանիշում նրանից առաջ կանցնի Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը: Amazon-ը խոշորագույն կորպորացիան Է աշխարհում, որն ապրանքներ եւ ծառայություններ Է վաճառում Համացանցի միջոցով: Բեզոսն այն հիմնել Է 1994 թվականին: Նրան պատկանում Է Amazon-ի 57,6 մլն բաժնետոմս: Forbes հանդեսի՝ հոկտեմբերի սկզբին հրապարակված գնահատումների համաձայն, Բեզոսի կարողությունը հասնում Էր մոտավորապես 114 մլրդ դոլարի, Գեյթսինը՝ 106 մլրդ դոլարի, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
10:46
10:35
10:17
09:33
09:09
19:02
18:49
18:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55