Ճապոնիայի Յոկոհամա քաղաքում 200 մլն իեն (1,8 մլն դոլար) արժողությամբ 50 կարատ քաշով ադամանդ են գողացել ոսկերչական իրերի ցուցահանդես-վաճառքից: Այդ մասին հայտնել Է Kyodo գործակալությունը: Հոկտեմբերի 24-ին ցուցահանդեսի մասնակիցներից մեկը դրա փակման պահին նկատել Է, որ ապակու տակ ոսկերչական մյուս իրերի կողքին բացակայում Է 50 կարատ քաշով ադամանդը, որի արժեքը գնահատվում Է 1,8 մլն դոլար: Վերջին անգամ նա ադամանդը տեսել Էր դրանից մեկ ժամ առաջ: Թանկարժեք քարի կորստի հայտնաբերման պահին ապակյա ստենդը բաց Է եղել: Բացի այդ ադամանդից, ստենդում ոչ մի այլ բան չի կորել: Տեսադիտարկման խցիկների գրանցումները ցույց են տվել, որ ինչ-որ պահի ստենդի մոտ եղել Է տարեց մի տղամարդ՝ շրջապատված մի քանի կանանցով: Բայց առայժմ չի հաջողվել պարզել՝ կապված Է արդյոք այդ խումբը գողության հետ: Ոստիկանությունը կատարում Է հետաքննություն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
14:45
14:33
14:14
13:56
13:41
13:22
13:07
12:52
12:36
12:19
12:03
11:48
11:36
11:26
11:15
11:02
10:35
10:19
10:02
09:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02