Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ընդունել է Էներգետիկայի հայկական գործակալության» պատվիրակությանը: Այս մասին հայտնեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: «Ուրախ եմ ողջունել Ձեզ այստեղ՝ արդեն որպես գործընկերների, որոնց հետ համատեղ կարևոր ծրագրերի իրականացման շեմին ենք: Մենք կարևորում ենք սոցիալական աջակցության ոլորտում հատկապես երկարաժամկետ ծրագրերի իրականացումը, որոնք ուղղված են դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքների հզորացմանը և նրանց սոցիալական վիճակի կայունացմանը: Մենք համարում ենք, որ այս նպատակին ուղղված միջոցները ոչ թե ծախս են, այլ՝ ներդրում՝ հանուն այս ընտանիքների հզորացման: Այս իմաստով Ձեր կողմից իրականացվող ծրագրերը շատ համահունչ են մեր առաքելությանն ու տեսլականին»,- ասել է նախարար Զարուհի Բաթոյանը: Հանդիպման ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Էներգետիկայի հայկական գործակալության» միջև կնքվել է հուշագիր, որի շրջանակներում առաջին ծրագիրն ուղղված է սահմանամերձ բնակավայրերի լեդիֆիկացիային: Առաջին կանգառը Տավուշի մարզի Սևքար գյուղն է: «Մեզ համար շատ տեսանելի են սոցիալական պաշտպանության ոլորտում տեղի ունեցող դրական փոփոխությունները, ինչը հույս է ներշնչում, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի սկսել և ավարտին հասցնել մեր բոլոր ծրագրերը: Մեր նպատակը մեր բոլոր համայնքների կայուն զարգացումն է: Ինչպես գիտեք՝ «Լուսավոր սահման» ծրագիրը, որն իրականացնելու ենք մոտ օրերս, կապված է սահմանամերձ գյուղերի լեդիֆիկացիայի՝ էներգախնայող լամպերի տրամադրման հետ: Հետագայում նախատեսում ենք նմանատիպ ծրագրեր իրականացնել՝ արևային կայանների և ջրատաքացուցիչների հետ կապված»,- ասել է գործակալության գլխավոր տնօրեն Տիգրան Հարությունյանը: Զարուհի Բաթոյանը շնորհակալություն է հայտնել ծրագրի իրականացման համար և հույս հայտնել, որ սոցիալական պատասխանատվության նման դրսևորումները շարունակական և օրինակելի կլինեն:
17:08
16:55
15:22
15:15
14:04
10:33
10:06
17:19
15:39
12:33
11:02
20:30
20:26
19:19
13:28
13:04
12:15
11:34
11:09
19:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03