ԱՄՆ-ի հետախուզության աշխատակիցները Հանրապետական կուսակցությունից նախագահության թեկնածու Դոնալդ Թրամփի համար առաջին ճեպազրույցն են կազմակերպել, հայտնում է Associated Press-ը:
Հանդիպման գլխավոր թեման դարձել են երկրին սպառնացող բացահայտ վտանգները եւ անվտանգության հարցերը:
Ճեպազրույցը, որը մոտ երկու ժամ է տեւել, ընթացել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) նյույորքյան գրասենյակում` գաղտնալսումից պաշտպանված աշխատասենյակում: ԱՄՆ-ի Ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլեպպերի աշխատակազմի աշխատակիցների հետ հանդիպմանը Թրամփը հրավիրել էր Նյու Ջերսիի նահանգի նահանգապետ Քրիս Քրիստիին եւ պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Մայքլ Ֆլիննին, որը 2012-2014 թվականներին Պաշտպանության նախարարության հետախուզության վարչության (ՊՆՀՎ) պետն է եղել:
Միջոցառման ավարտին հանրապետականը լքել է շենքը` հրաժարվելով պատասխանել լրագրողների հարցերին:
Օգոստոսի 17-ին Թրամփը հայտնել է, որ չի վստահում հետախուզության տվյալներին: «Տեսեք, թե ինչ է տեղի ունեցել վերջին 10 տարվա ընթացքում: Ես չեմ լսի նրանց, որովհետեւ նրանք սարսափելի որոշումներ են կայացրել», — Fox News-ին տված հարցազրույցում հայտնել է միլիարդատերը: Հանրապետականի խոսքով, դրանցից մեկը դարձել է 2003 թվականին ներխուժումն Իրաք, ինչը ահաբեկչության ծաղկման հանգեցրեց:
ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 8-ին: Հանրապետական Թրամփի ընդդիմախոսը կլինի Հիլարի Քլինթոնը: Հարցումների RealClearPolitics ագրեգատորի տվյալների համաձայն, օգոստոսի 17-ին Քլինթոնն իր ընդդիմախոսից առաջ է վեց տոկոսով:
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
09:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55