Պարապուրդի պատճառով Հարավկովկասյան երկաթուղին չի ստացել ավելի քան 140 մլն դրամի եկամուտ, ինչը նախադրյալներ է ստեղծում տարեկան ցուցանիշների թերկատարման և հարցականի տակ է դնում ամբողջ աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման հնարավորությունը։ Հայտարարում է ՀԿԵ ընկերության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը՝ ավելացնելով, որ գնացքների երթևեկության դադարեցման պատճառով դադարեցվել են նավթամթերքների, ցորենի, պարենային և այլ ապրանքների փոխադրումները: Նրա խոսքով, ստեղծված իրավիճակի մասին տեղեկացվել են ՀՀ փոխվարչապետը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը, Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարը և Գլխավոր դախախազությունը: «Պետական մարմինների հետ համագործակցության և համակարգված աշխատանքի շնորհիվ գնացքների երթևեկությունը վերականգնվել էր հոկտեմբերի 25-ին՝ ժամը 00:40»,-նշում է նա։ Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 00:40-ից «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ լոկոմոտիվային բրիգադները վերսկսել են աշխատանքը և գնացքների երթևեկությունը վերականգնվել է: Որոշումն ընդունվել էր հոկտեմբերի 24-ին կայացած «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, ՀԿԵ Տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Միշարինի և ՀԿԵ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյի մեքենավարների հետ հանդիպումից հետո: Հանդիպման ընթացքում մասնավորապես, նշվել էր, որ 2019 թվականի 9-ամսյա աշխատանքի արդյունքում փոխադրվել է 2 321,6 հազար տոննա բեռ, ինչը 7,7% գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը, իսկ ուղևորաշրջանառությունն ավելացել է 15,9%: Ցուցանիշների աճը թույլ է տալիս ապահովել աշխատավարձերի, պարգևատրումների վճարումը ժամանակին: Ընդ որում, մեքենավարների աշխատավարձը 2019 թվականին ավելացել է 16,6%՝ մինչև 354 հազար դրամ, իսկ օգնականների՝ 13,3%՝ մինչև 249 հազար դրամ: Լոկոմոտիվների մեքենավարների աշխատավարձերի հարաբերակցությունը Հայաստանի Հանրապետությունում գրանցված աշխատավարձերի միջին չափին կազմել է 198,6%՝ այսինքն՝ կրկնակի ավել: Գործունեության դրական արդյունքները թույլ են տվել ձևավորել ֆինանսական պաշարներ և միջին ամսական աշխատավարձի չափով պարգևների վճարում նախատեսել տարվա արդյունքներով: Հաշվի առնելով այդ հանգամանքը, լոկոմոտիվային բրիգադների միջին ամսական աշխատավարձը 2019 թվականի արդյունքներով աճելու է 19%:Չնայած աշխատավարձերի գծով արձանագրվող դրական փոփոխություններին՝ ՀԿԵ լոկոմոտիվային բրիգադները հոկտեմբերի 22-ից 25-ը լիովին դադարեցրել են գնացքների երթևեկությունը: Նման գործողություններով նրանք խախտել են Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը և ընկերության ղեկավարությունը պարտավոր է միջոցներ ձեռնարկել ՀՀ աշխատանքային օրենսդրության համաձայն: Ըստ աղբյուրի, հանդիպման արդյունքներով ընդունվել են մի շարք որոշումներ: Մասնավորապես, որոշվել է մշակել 2019 թվականի նոյեմբերի 1-ից ընկերության բոլոր աշխատակիցների աշխատավարձերը 10%-ով ինդեքսավորելու մասին նորմատիվ ակտը, ինչպես նաև Տնօրենների խորհրդի քննարկմանը ներկայացնել 2020 թվականի հունվարի 1-ից լոկոմոտիվային բրիգադների ժամավճարների 5%-ով բարձրացնելու հարցը: Հաշվի առնելով ընկերության աշխատանքի դրական արդյունքները՝ պարգևատրման մասին կարգի համաձայն նախատեսել միանվագ պարգևների վճարումը բոլոր աշխատողներին տարվա արդյունքներով: Նաև որոշվել է մշակել տարվա արդյունքներով ընկերության աշխատողների պարգևատրման կարգը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01