ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնն ավարտել է մարզի ձվի շուկայում անցկացվող վերահսկողության աշխատանքները: Ինչպես հայտնեցին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, ըստ այդմ մշտադիտարկում է իրականացվել ձու արտադրող 12 կազմակերպություններում և իրացման ցանցում գործունեություն ծավալող 181 տնտեսվարողների մոտ: Ձվի արտադրությամբ զբաղվող 9 տնտեսություններում (Ա/Ձ Պատվական Թորոսյան, Ա/Ձ Գուրգեն Դերձյան, Ա/Ձ Արամայիս Գրիգորյան, Ա/Ձ Սեդրակ Գասպարյան, Ա/Ձ Սուրեն Գրեյան, Ա/Ձ Լևոն Չումարյան, Ա/Ձ Աղասի Համբարձումյան, Ա/Ձ Դավիթ Մանուկյան, Ա/Ձ Հովհաննես Գրեյան) հայտնաբերվել են թերացումներ, խախտումներ և անհամապատասխանություններ (թռչնանոցի սանիտարահիգենիկ ոչ պատշաճ պայմաններ, իրացվող ձվի անվտանգությունը, հիվանդությունների կանխարգելման և պայքարի միջոցառումների՝ կանխարգելիչ պատվաստումների, ախտորոշիչ հետազոտությունների և դրանց կատարումը հավաստող փաստաթղթերի բացակայություն, օգտագործվող անասնաբուժական դեղամիջոցների, կերերի և կերային հավելումների անասնաբուժասանիտարական անվտանգությունը հավաստող փաստաթղթերի բացակայություն, ձվի պահպանման պայմանների և փաթեթավորման պայմանների անհամապատասխանություն սահմանված նորմերին, ախտահանման, կրծողների ու վնասատուների դեմ պայքարի միջոցառումների կատարման մասին փաստաթղթերի բացակայություն, ձվի պահպանման պայմանների անհամապատասխանություն): ՍԱՏՄ տեսուչների կողմից տրվել են խախտումները և թերությունները վերացնելու մասին հանձարարականներ, սահմանվել է հսկողություն դրանց կատարման նկատմամբ: Այս պահին արդեն Ա/Ձ Արամայիս Գրիգորյանը, Ա/Ձ Սեդրակ Գասպարյանը հանձնարարականները կատարել են ամբողջությամբ: Եվս մեկ տնտեսվարողի՝ Ա/Ձ Գուրգեն Դերձյանին, արգելվել է թռչնի ներմուծումը՝ կարանտինային պայմաններ չապահովելու պատճառով: Իրացման ցանցի 181 կետերում անցկացված ձվի և կաթ-կաթնամթերքի մշտադիտարկման ընթացքում ևս հայտնաբերվել են բազմաթիվ խախտումներ: Մասնավորապես՝ վաճառքից հանվել և ոչնչացվել է 537 ժամկետանց և անհայտ ծագման ձու, 31 տուփ ժամկետանց կաթնամթերք: Իրացումից հանվել է նաև 153 թերի մակնշված ձու: 76 տնտեսվարողի տրվել են խախտումները վերացնելու հանձնարարականներ (բացակայել են ձվի և կաթ-կաթնամթերքի անվտանգությունը հավաստող փաստաթղթերը): Շիրակի մարզում վերջին մեկ ամսվա ընթացքում արյան շիճուկաբանական հետազոտության է ենթարկվել գյուղատնտեսական խոշոր և մանր եղջերավոր 8866 կենդանի: Արյան այն նմուշները, որոնցում հայտնաբերվել է բրուցելոզ, մարզային լաբորատորիայում ստուգվելուց հետո պարբերաբար տեղափոխվել են ՍԱՏՄ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ, որտեղ իրականացվել է դրանց վերստուգումը: Բրուցելոզ ախտորոշվել է 171 կենդանու մոտ, որոնք ըստ համայնքների և գյուղացիական տնտեսությունների առանձնացվել են և, Տեսչական մարմնի տեսուչների հսկողության ներքո, ենթարկվել հարկադիր մորթի:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01