Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2019 թվականի հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.1%-ով։ Սեպտեմբեր ամսվա ՏԱՑ-ն էլ օգոստոսի նկատմամբ կազմել է 7.8%, իսկ նախորդ տարվա նույն ամսվա՝ սեպտեմբերի համեմատ՝ 7.5%: Ըստ վիճակագրության՝ արդյունաբերական արտադրանքի ծավալն այս տարվա հունվար-սեպտեմբերին աճել է 9.7%-ով, 2018թ-ի սեպտեմբերի համեմատ՝ 11%-ով, իսկ նախորդ ամսվա՝ օգոստոսի համեմատ նվազել է 0.6%-ով: Առևտրաշրջանառության ծավալներն այս տարվա 9 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 8.8%-ով, ծառայությունների ծավալը (առանց առևտրի)՝ 15.5%-ով: Ինչ վերաբերում է սպառողական գներին, ապա այս տարվա հունվար-սեպտեմբերին գները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 1.6%-ով: Վիճակագրության համաձայն՝ այս տարվա 9 ամիսներին հանրապետությունում գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի համեմատ նվազել է 4.8%-ով, իսկ էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում անկումը կազմել է 2.2%-ով։ Ինչ վերաբերում է արտաքին առևտրաշրջանառությանը, ապա հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն աճել է 5.8%-ով, ընդ որում` արտահանումն ավելացել է 7.9%-ով, ներմուծումը՝ 4.7%-ով: Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ հունվար-սեպտեմբերին հանրապետական միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 5.9 %-ով, իսկ տարեկան կտրվածքով` 7.4%-ով:
10:03
17:47
17:34
17:13
16:22
16:09
15:46
15:33
15:14
15:05
14:45
14:32
14:15
14:09
13:45
13:32
13:13
12:55
12:45
12:20
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01