Առաջադրվել է ԵԱՏՄ ամբողջ տարածքում ռոումինգը չեղարկելու շուրջ աշխատելու խնդիր: Այդ մասին հոկտեմբերի 25-ին Մոսկվայում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի արդյունքներն ամփոփելիս հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը՝ հավելելով, որ հանձնարարվել է ստեղծել աշխատանքային խումբ: Անդրադառնալով Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի արդյունքներին՝ նա հիշեցրել է Չինաստանի հետ առեւտրա-տնտեսական համաձայնագրի ուժի մեջ մտնելու մասին, որը ստեղծում է Չինաստանի հետ համագործակցության ընդլայնման համատեքստում առավելագույն նպաստավոր ռեժիմ: «Այդ համաձայնագրի շրջանակում ստեղծվում են նոր ռեժիմներ մեր բիզնեսի պաշտպանության, տարբեր սահմանափակումներ հաղթահարելու առումով: Այդ համաձայնագիրը լրացվում է մեկ ուրիշ համաձայնագրով, որը վերաբերում է մաքսային ծառայությունների միջեւ տեղեկատվության փոխանակմանը»,-նշել է նա: Սարգսյանն ընդգծել է ԵԱՏՄ 5 երկրներում կոմպետենցիայի կենտրոններ ստեղծելու հարցում թվային տեխնոլոգիաների ոլորտում իրավասու մարմինների միջեւ փոխգործակցության մասին համաձայնագրի կարեւորությունը: «Միջկառավարական խորհրդի հանձնարարականով մշակվել է համաձայնագիր, որը թույլ է տալիս իրագործել փոխգործակցության մեխանիզմները այդ կենտրոններում: Բացի այդ մեկնարկում է եվրասիական բրենդների զարգացման գործընթացը: Մասնավորապես, այսօր ստորագրվել է Թանկարժեք քարերի եւ մետաղների ոլորտում գործողություններ իրականացնելու շուրջ համաձայնագիր: Եվրասիական բրենդ ձեւավորելու ուղղությամբ դա առաջին քայլն է՝ հաշվի առնելով ԵԱՏՄ երկրներում ոսկերչական ոլորտի հսկայական պոտենցիալը»,-ամփոփել է ԵՏՀ նախագահը:
18:18
17:39
17:02
16:25
15:56
15:55
15:38
15:21
14:49
14:33
14:25
14:06
13:36
13:08
13:08
12:49
12:23
12:05
11:27
11:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44