Google-ը սկսել է թարմացնել ալգորիթմն իր որոնողական համակարգում, որը խոշորագույն թարմացումն է առնվազն վերջին հինգ տարվա ընթացքում:
Financial Times-ը նշում է, որ դա առաջին դեպքն է, երբ գործնականում կկիրառվի լեզվի բնական մշակման տեխնոլոգիան, որը գրավել է գիտնականների ուշադրությունը դեռեւս անցած տարի: Լեզվի ընկալումը արհեստական ինտելեկտի ամենամեծ դժվարություններից է, գրում է թերթը: Բառերի իմաստը կարող է փոխվել՝ կախված նրանից, թե ով եւ ինչ կոնտեքստում է կիրառում այս կամ այն բառը:
Դեռեւս Google որոնողական համակարգի ալգորիթմը փորձել է որոշել, թե օգտատերերի հարցման մեջ որ բառն ունի ամենամեծ նշանակությունը: Կարճ կամ հաճախակի հանդիպող բառերը այն անտեսում էր: Դա թույլ էր տալիս համակարգին որոշել հարցման հիմնական թեման, սակայն հաճախ խանգարում էր հասկանալ, թե հատկապես ինչ է ցանկանում փնտրել օգտատերը, գրում է Forbes-ը:
BERT անունով հայտնի նոր տեխնոլոգիան հենվում է լեզվական մոդելի վրա, որը հիմնված է համացանցում տեքսի հսկայական ծավալների վերլուծության վրա: Հարցման մեջ հերթականությամբ բառերը վերլուծելու փոխարեն BERT-ը վերլուծում է դրանք միաժամանակյա ռեժիմում՝ ներառյալ ավելի վաղ անտեսված կարճ բառերը: Որպես հարցման օրինակ, որն այժմ որոնողական համակարգը սովորել է հաղթահարել, ընկերության աշխատակիցները ներկայացնում են հետեւյալը. «Քանի՞ տարեկան էր Թեյլոր Սվիֆթը, երբ Քանյեն թռչկոտում էր բեմի վրա»:
Ընդ որում՝ ընկերությունը հայտնում է, որ փոփոխությունները աննկատ կլինեն օգտատերերի մեծամասնության համար: Թարմացումը կանդրադառնա յուրաքանչյուր տասներորդ հարցմանը, պատմել է որոնման հարցերով FT-ի փոխնախագահ Պանդու Նայաքը: Վերջին օրերին Google-ն արդեն սկսել է թարմացնել իր ինֆորմացիոն կենտրոնների ծրագրային ապահովումը անգլերեն հարցումների մշակման գործընթացը փոխելու համար, իսկ առաջիկայում կզբաղվի նաեւ ուրիշ լեզուներով արված հարցումներին:
14:45
14:33
14:14
13:56
13:41
13:22
13:07
12:52
12:36
12:19
12:03
11:48
11:36
11:26
11:15
11:02
10:35
10:19
10:02
09:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02