Արմեն Սարգսյանը Վանաձորի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել.
«Սիրելի՛ վանաձորցիներ,
Վանաձորի հյուրեր ու Վանաձորին սիրահարվածներ,
Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ քաղաքի օրվա առթիվ:
Լոռին հայրենաճանաչության հրաշալի դասագիրք է, իսկ Վանաձորը՝ նրա ամենաբովանդակալից ու գեղեցիկ էջերից մեկը: Սակայն ամենամեծ հարստությունը, համն ու հոտը մարդիկ են՝ լոռեցու խորը պարզությամբ ու պարզ խորությամբ, բնության հետ միաձուլված և բնության հետ համահունչ:
Ես դա գիտեմ անձամբ, որովհետև դեռ մանկության տարիներից եմ առնչվել Լոռվա ձորի, Գուգարաց կախարդական աշխարհի հետ, Մեծն լոռեցու պատկերած աշխարհի հետ՝ «մոտիկ աստծուն, աստղերին, լուսնին, երկնային շնորհքներին ու գաղտնիքներին»: Լավագույն հիշողություններս ինձ հետ են մինչ այսօր:
Սիրելի՛ վանաձորցիներ,
Ամեն մեկդ յուրովի, բայց ամուր կապված եք ձեր քաղաքին: Քաղաք, որը մեկիդ համար ծննդավայր է, մյուսի համար՝ հարազատ օջախ, երրորդի համար՝ երկուսը միասին, չորրորդի համար՝ հյուրընկալ անկյուն, հինգերորդի համար՝ հանգստյան վայր… Այսպես երկար կարելի է շարունակել, որովհետև Վանաձորը շատ արժանիքներ ունի:
Ձեզնից յուրաքանչյուրը նրա յուրօրինակ շարունակությունն է, նրա արտացոլանքը, նրա շունչն ու հարստությունը: Հարստացեք Վանաձորով ու հարստացրեք Վանաձորը ձեզնով՝ մտահղացումներով, գաղափարներով, առաջին պահից անիրականալի թվացող երազանքներով, որոնք ձեր շնորհիվ շատ շուտ կարող են դառնալ տեսանելի, զարգացնել հայրենի քաղաքը, հայրենիքը:
Շնորհավորում եմ բոլորիդ:
Տոնդ շնորհավոր, Վանաձո՛ր»:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01