Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնում՝ Ամաղլեբա փողոցի թիվ 18 հասցեում է գտնվում «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոնը: Ամենայն հայոց բանաստեղծի տունն այսօր կրկին մարդաշատ է. Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված մշակութային ծրագրով հայ մեծ գրողի հյուրընկալ հարկի ներքո են հավաքվել հայ և վրացի մտավորականները: Երբեմնի բարի ավանդույթը վերականգնված է:
«Պաշտոնական իմ առաջին այցի ժամանակ, երբ հանդիպեցի Թբիլիսիի գործընկերոջս հետ, պայմանավորվեցինք, որ երկու մայրաքաղաքների մշակութային կապերի ամրապնդման համար պետէ է անենք ամեն ինչ: Հենց առաջին մտքից պարզ էր, որ այդ կապերի ամրապնդման հիմնաքարը պետք է դրվի Թբիլիսիի Թումանյանի տանը, որտեղ ժամանակին մեր հայ և վրաց մտավորականներն են իրենց երեկոներն անցկացրել: Եվ միտք հղացավ, որ մենք կարողանանք ևս մեկ անգամ այդ մթնոլորտը վերականգնել: Այն մթնոլորտը, որը տիրում է հիմա այս պատերից ներս, հավաստում է, որ մենք ճիշտ ուղու վրա ենք»,- նշել է Տիգրան Վիրաբյանը:
«Վերնատուն» գրական խմբակն իր գործուն շրջանում այլ հասցե ուներ , բայց այստեղ էլ Թումանյանին շարունակել են այցելել ժամանակի նշանավոր մշակութային ու հասարակական գործիչները՝ Ղազարոս Աղայանը, Լևոն Շանթը, Կոմիտասը և ուրիշներ: Հիմա էլ ավանդույթը շարունակում են մերօրյա մշակութային գործիչները:
«Թումանյանի օրոք այս տունը կենդանություն էր առնում այսպիսի հավաքներով: Մեզ համար շատ ուրախալի է, որ շուրջ 100 տարի անց ավանդույթը վերականգնվում է: Այսօր Թումանյանի տան զարկերակը յուրաքանչյուրիս սրտում է խփում, մեզանից յուրաքանչյուրի շնչով ապրում է այս տունը»,-նշել է կենտրոնի տնօրեն Գիսանե Հովսեփյանը:
Ջերմ և անմիջական զրույց, բազմաթիվ հիշողություններ ու պատմություններ. ամենայն հայոց բանաստեղծի տանը մշակութային կապերի ամրապնդման նոր հիմքեր են դրվում: Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանն ու Թբիլիսիի քաղաքապետի տեղակալ Սոֆիո Խունտսարիան վստահեցնում են` երկու մայրաքաղաքների համագործակցության ընդլայնմանը միտված նմանատիպ նախաձեռնություններ դեռ շատ կլինեն:
Թումանյանի տանը հին լուսանկարներ են, կա հարուստ գրադարան, հինավուրց հայելի և բուխարի։ Շուրջ 170 տարվա վաղեմության իրեր, որոնք այցելուներին վերադարձնում են 20-րդ դարասկզբի թիֆլիսյան իրականություն։
Հովհաննես Թումանյանն իր ընտանիքի հետ 1903թ. տեղափոխվել ու մինչև վախճանը ապրել է հենց այս բնակարանում։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01