Ավստրալիայից եւ Իրաքից ինժեներները խցիկով սովորական դրոնին սովորեցրել են պառկած ողջ մարդկանց տարբերակել մահացածներից, հայտնում է N+1-ը: Փրկարարական աշխատանքների համար դրոնների մշակման ժամանակ ինժեներները բախվում են 2 տեխնիկական դժվարության: Դրանցից առաջինը մեծ բարձրությունից նկարահանելիս մարդուն հայտնաբերելու դժվարությունն է: Երկրորդ խնդիրը կապված է առաջինին եւ այն է, որ եթե անգամ կադրերում մարդու ուրվագծեր են երեւում, որոշ դեպքերում, օրինակ՝ մեծ թվով զոհերով տարերային աղետների ժամանակ, փրկարարները պետք է կարողանան ողջ մարդկանց առանձնացնել մահացածներից, որ ջանքերը կենտրոնացնեն նրանց վրա, ում դեռեւս կարելի է օգնել: Սովորաբար որպես երկու խնդիրների լուծում դրոնի վրա տեղակայվում է ինֆրակարմիր խցիկ, բայց, օրինակ, շոգ երկրներում մարմնի եւ շրջակա միջավայրի ջերմաստիճանի կոնտրաստը կարող է փոքր լինել: Իրաքից եւ Ավստրալիայից ինժեներների խումբը՝ Հարավային Ավստրալիայի համալսարանից Ջավաան Չալի ղեկավարությամբ, իր մշակման մեջ այլ սկզբունք է օգտագործել՝ շնչառության տարբերակում ըստ էքշն խցիկի տվյալների, որը կախոցի միջոցով ամրացված է կվադրոկոպտերին: Մշակման գլխավոր նորամուծությունը ոչ թե սարքավորման հատվածն է, այլ շնչառության տարբերակման համար ալգորիթմը: Համակարգը ներկա տեսքով գործում է ոչ ռեալ ժամանակում եւ դրոնի խցիկով գրանցված տվյալները համակարգչով վերլուծվում են դրա վայրէջքից հետո: Մշակողները փորձ են անցկացրել, որի ժամանակ դրոնից նկարահանել են մեկ մանեկենի եւ 8 մարդու, որոնք պառկած էին 4 տարբեր դիրքերով: Ալգորիթմին հաջողվել է բոլոր դեպքերում ստույգ որակել՝ կադրում արդյոք ողջ մարդ է, թե ոչ:
09:01
19:33
19:03
18:49
18:34
18:10
09:19
09:01
17:54
17:32
17:16
17:02
16:51
16:35
15:06
13:21
13:15
13:01
12:45
12:21
13:21 21.10.25
17:54 21.10.25
17:16 21.10.25
13:01 21.10.25
13:15 21.10.25
17:32 21.10.25
12:21 21.10.25
15:06 21.10.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32