Հոկտեմբերի 24-26-ը, Երևանի և Թբիլիսիի քաղաքապետարանների համագործակցությամբ, Վրաստանի Հանրապետության մայրաքաղաք Թբիլիսիում Թումանյանական օրեր են: Հայ մեծ գրող, բանաստեղծ, հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված մշակութային միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանի գլխավորած պատվիրակությունը Թբիլիսիում է: Քաղաքապետերանի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Երևանյան պատվիրակության անդամները նախ այցելել են Թբիլիսիի հայկական Սուրբ Էջմիածին եկեղեցի: Այնուհետ, Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի ուղեկցությամբ, Երևանի փոխքաղաքապետն ու պատվիրակության անդամները ծանոթացել են Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի, կրթության և երիտասարդության կենտրոնի գործունեությանն ու պայմաններին: Կենտրոնի նախակրթարան է այցելում շուրջ 50 երեխա: Երևանյան պատվիրակության անդամներն այցելել են նաև Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների պանթեոն՝ ծաղիկներ խոնարհել հայ մեծերի շիրիմներին և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին: Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնը հիմնանորոգվում է: Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանն այցելել է շինհրապարակ և ծանոթացել աշխատանքների ընթացքին: Ներկայացնելով ծրագրի մանրամասները՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը նշել է, որ մշակութային օջախի խարխուլ շենքն ամբողջությամբ վերակառուցվում է։ Հայաստանի սահմաններից դուրս գործող միակ պետական հայկական թատրոնը հիմնադրման օրվանից մեծ դեր է խաղացել Թբիլիսիի հայերի մշակութային կյանքում` միաժամանակ հանդիսանալով յուրահատուկ կամուրջ հայ-վրացական բարեկամական հարաբերություններում: Երևանն ու Թբիլիսին կհամագործակցեն նաև քաղաքային օրենսդիր մարմինների մակարդակում: Երևանի փոխքաղաքապետի գլխավորած պատվիրակության կազմում Վրաստանի մայրաքաղաք այցելած ավագանու խմբակցությունների անդամները հանդիպում են ունեցել Թբիլիսիի գործընկերների հետ: Կողմերը նախանշել են այն ուղղություններն ու քաղաքային տնտեսության այն ոլորտները, որոնցում կարող են արդյունավետ գործակցություն ծավալել: Անդրադառնալով համագործակցության հնարավոր ձևաչափերին՝ երկուստեք կարևորվել է փորձի փոխանակումն ու փոխայցերի ակտիվացումը: Երևանի ավագանու անդամները Թբիլիսիի գործընկերին հրավիրել են փոխադարձ այցով լինել Երևանում:
14:45
14:33
14:14
13:56
13:41
13:22
13:07
12:52
12:36
12:19
12:03
11:48
11:36
11:26
11:15
11:02
10:35
10:19
10:02
09:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02