Կիրակի՝ հոկտեմբերի 27-ին, Բելգիայի թագավոր Ֆիլիպը երկրի վարչապետի պաշտոնակատար է նշանակել բյուջեի և պետծառայության հարցերով նախարար Սոֆի Վիլմեսին: Այս մասին տեղեկացնում է dw.com կայքը: Վիլմեսը դարձել է առաջին կինը, որը կգլխավորի Բելգիայի Թագավորության կառավարությունը: Նա այս պաշտոնում կփոխարինի «Բարեփոխումների շարժում» կուսակցության ղեկավար Շառլ Միշելին: Վերջինս ընտրվել է Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնում և կանցնի իր պարտականությունների կատարմանն այս տարվա դեկտեմբերի 1-ից: Բելգիայի վարչապետի պաշտոնակատարը հարում է լիբերալիստական քաղաքական թևին: 2018 թվականի դեկտեմբերին Բելգիայում կառավարական ճգնաժամ սկսվեց: Ազգայնական պահպանողական «Նոր ֆլամանդական դաշինք» կուսակցությունը ՄԱԿ-ի միգրացիոն պակտի հարցով վարչապետի հետ անհամաձայնությունից հետո դուրս եկավ կոալիցիոն իշխանությունից: Այդ դեպքից հետո երկրում առաջացավ փոքրամասնության իշխանություն, որտեղ իշխանությունը խորհրդարանում հույսը պիտի դներ ընդդիմադիր ձայների վրա: Շառլ Միշելն այդ ժամանակ հրաժարական ներկայացրեց, սակայն թագավորը չընդունեց այն: 2019 թվականի մայիսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները խորացրին ֆլամանդացիների և վալոնների միջև քաղաքական ճեղքվածքը՝ առաջինները քվեարկեցին աջ կողմնորոշում ունեցող կուսակցությունների օգտին, իսկ երկրորդները՝ ձախ: Ամենաշատ ձայները ստացավ «Նոր ֆլամանդական դաշինք» կուսակցությունը, ում օգտին քվեարկեցին ընտրողների մոտ 16%-ը, իսկ ծայրահեղ աջ «Ֆլամանդական շահ» կուսակցությունը զգալիորեն բարելավեց իր դիրքերը՝ հավաքելով ձայների 12%-ը:
14:45
14:33
14:14
13:56
13:41
13:22
13:07
12:52
12:36
12:19
12:03
11:48
11:36
11:26
11:15
11:02
10:35
10:19
10:02
09:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02