Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Բուլղարիայի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Եկատերինա Զախարիևային: Այս մասին տեղեկացնում ՀՀ Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Վարչապետը նշել է, որ դինամիկ բնույթ կրող բարձրաստիճան հանդիպումները նպաստում են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության զարգացմանը և տնտեսական կապերի աշխուժացման նոր հնարավորությունների իրացմանը: Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարևորել է այս տարի մարտին հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի նիստի և դրա շրջանակում գործարար համաժողովի անցկացումը: «Հայաստանը կարևորում է Բուլղարիայի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ ԵՄ շրջանակում փոխգործակցության խորացումը: Եվրոպական միությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի կարևորագույն գործընկերներից է, և Բուլղարիայի հետ հարաբերությունների ամրապնդումը, Արևելյան Եվրոպայի երկրների հետ փորձի փոխանակումը բխում է այդ տրամաբանությունից», - ասել է կառավարության ղեկավարը՝ երախտագիտություն հայտնելով Բուլղարիային ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արագ վավերացման համար: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Բուլղարիայի հայ համայնքի դերը երկկողմ կապերի ամրապնդման գործում:
Բուլղարիայի փոխվարչապետը ևս նկատել է, որ երկու երկրների միջև բարձր մակարդակի պաշտոնական շփումները և քննարկումները, որոնք վերջին շրջանում բավական ակտիվ են, վկայում են հայ-բուլղարական կապերին փոխադարձաբար տրվող կարևորության մասին: «Բուլղարիան աջակցում է Հայաստանի ժողովրդավարական զարգացման օրակարգին, ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնմանը և պատրաստ է կիսվել բարեփոխումների գործընթացում իր կուտակած փորձով: Պատահական չէ, որ Բուլղարիան ԵՄ երկրների շարքում առաջիններից էր, որ վավերացրեց Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը», - նշել է Եկատերինա Զախարիևան:
ՀՀ վարչապետը և Բուլղարիայի փոխվարչապետն անդրադարձել են Եվրոպական միության հետ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացին, խոսել ժողովրդավարական բարեփոխումների՝ հակակոռուպցիոն պայքարի, դատաիրավական համակարգի, կառուցվածքային ռեֆորմների գործընթացում փորձի փոխանակման կարևորության շուրջ: Քննարկվել են նաև տարածաշրջանային նշանակության նախաձեռնությունների հեռանկարները:
Զրուցակիցները քննարկել են առևտրատնտեսական կապերի զարգացման հարցեր: Տնտեսական համագործակցության նոր մակարդակ արձանագրելու համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարևորել է օդային ուղիղ կապի գործարկումը, որը կնպաստի գործարար շփումների, զբոսաշրջային այցերի ակտիվացմանը, ինչպես նաև հեռանկարային համարել տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների և այլ ոլորտներում ծրագրերը: Եկատերինա Զախարիևան համակարծիք է եղել ՀՀ վարչապետի հետ՝ նշելով, որ օդային ուղիղ հաղորդակցությունը կխթանի փոխադարձ առևտրային, ներդրումային, զբոսաշրջային կապերի զարգացումը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել այս և վերոնշյալ ուղղություններով առարկայական արդյունքներ արձանագրելուն միտված անելիքների շուրջ:
Կողմերը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ: Վարչապետը երախտագիտություն է հայտնել Բուլղարիայի հավասարակշռված դիրքորոշման համար և ընդգծել, որ Հայաստանը հակամարտության կարգավորումը տեսնում է խաղաղ բանակցությունների ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: Եկատերինա Զախարիևան վերահաստատել է Բուլղարիայի հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում և նշել, որ Բուլղարիան սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո խաղաղ բանակցային գործընթացին:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01