Ամբողջ աշխարհում տարեկան արձանագրում են ինսուլտի հարյուր հազարավոր դեպքեր, որը վերջին երկու տասնամյակում զգալիորեն «երիտասարդացել Է» կյանքի աճած տեմպի եւ սթրեսի պատճառով: Այդ հիվանդության դեմ պայքարի Համաշխարհային օրվա, որը նշվում Է հոկտեմբերի 29-ին, նախօրյակին ՌԻԱ Նովոստիի հարցմանը մասնակցած փորձագետները տվել են իրենց գործնական հանձնարարականները, թե ինչպես կանխել եւ խուսափել հարվածից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային համակարգի (NHS) տվյաներով՝ Միացյալ Թագավորությունում յուրաքանչյուր հինգ րոպեն մեկ արձանագրվում Է ինսուլտի առնվազն մեկ դեպք: Եթե անցյալ հարյուրամյակի վերջին «ռիսկի գոտում» Էին գտնվում 45 տարեկանից բարձր տղամարդիկ եւ 55 տարեկանից բարձր կանայք, ապա այժմ ինսուլտ Է հանդիպում 30-ամյա եւ նույնիսկ 25-ամյա երիտասարդների մոտ: Ինչպես պատմել Է Մեծ Բրիտանիայի Ինսուլտի դեմ պայքարի ասոցիացիայի(Stroke Association) ներկայացուցիչ Քլեր Շաթլուորֆը, ինսուլտի կանխման համար անհրաժեշտ Է հետեւել զարկերակային ճնշմանը: «Բարձր ճնշումն ինսուլտի ռիսկի ամենագլխավոր վերահսկելի գործոնն Է»,- ասում Է գործակալության զրուցակցուհին: Մեծ Բրիտանիայի NHS-ի մասնագետները ինսուլտի կանխման համար խորհուրդ են տալիս պահպանել հավասարակշռված սննդակարգ, զբաղվել ֆիզիկական վարժություններով եւ հրաժարվել վնասակար սովորություններից: Անհրաժեշտ Է խուսափել ճարպոտ, տապակած եւ չափազանց աղի սննդից: Դրա փոխարեն ավելացնել ավելի շատ բանջարեղեն եւ բջջանյութի հարուստ պարունակությամբ մթերքներ: Նաեւ խորհուրդ Է տրվում կանոնավոր կերպով կատարել սիրտ-անոթային համակարգն ամրապնդող ֆիզիկական վարժություններ: «Հետազոտությունների համաձայն՝կանոնավոր ֆիզիկական վարժություններն ինսուլտի վտանգը կրճատում են 27 տոկոսով: Դուք պետք Է 30-րոպեանոց ֆիզիկական ակտիվության ձգտեք շաբաթական հինգ կամ ավելի անգամ»,- հավելել Է Stroke Association-ի ներկայացուցիչը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01