Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված կառավարության 2018 թվականի սուբվենցիոն ծրագրով կապիտալ հիմնանորոգվում է «Աբովյանի N 3 միջհամայնքային մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի մասնաշենքը: Մարզպետարանից հայտնում են, որ երկու ընդարձակ հարկերից բաղկացած մասնաշենքում աշխատանքները արագ տեմպերով իրականանում են ու նախատեսված է դրանք ավարտին հասցնել արդեն դեկտեմբեր ամսին, որից հետո մասնաշենքը կկահավորվի համապատասխան գույքով ու պատրաստ կլինի ընդունելու մանուկների նոր խմբերի: Նշենք, որ այժմ մանկապարտեզ է հաճախում շուրջ 145 երեխա: Ենթադրվում է, որ նոր մասնաշենքի շահագործումից հետո հաճախող երեխաների թիվը կհասնի մինչև 210-ի: Նոր մասնաշենքը հիմնանորոգվում է շինարարական բոլոր նորմերին համապատասխան: Յուրաքանչյուր խմբասենյակ ունենալու է խոհանոց, սանհանգույց, խաղասենյակ, ննջասենյակ: Երեխաների համար ստեղծված են բոլոր պայմանները նաև ակտիվ կենսակերպի համար. կա մարզադահլիճ, մեթոդ կաբինետ, իսկ մանկապարտեզի բակում առանձնացված են ծաղկանոցներ, որոնք մշակելու են հենց փոքրիկները: Շահած ծրագրի արժեքն է 125.700.000 դրամ, որից պետական ֆինանսավորման չափը 40% է, իսկ համայնքի ներդրումը՝ 60%: Հիշեցնենք, որ Կոտայքի մարզպետը բազմիցս ընդգծել է մարզի բոլոր համայնքները նախադպրոցական կրթության հաստատություններով ապահովման անհրաժեշտությունը՝ որպես մարզային խնդիրների լուծման տեսանկյունից առաջնահերթություն:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01