Պետությունը 2020-ին նախատեսվող 10մլն ծառ տնկելու նախաձեռնության համար տնկիներ ձեռք բերելու նպատակով կապի մեջ է Բելառուսի, Ռուսաստանի, Ղազախստանի և այլ երկրների գործընկերների հետ: Նախաձեռնության ֆինանսավորման հարցը լուծելու համար մշակում են մի քանի ծրագիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում 2020-ի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկմանն այս մասին ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը: ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը հետաքրքրվեց, թե վարչապետի հայտարարած ծառատունկը որ ծրագրով է նախատեսված և ինչ միջոցներ են նախատեսված դրա համար: «2020-ին անտառային ծրագրերի շրջանակում մոտ 400 մլն դրամից ավելի գումար է նախատեսված անտառվերականգնման աշխատանքների համար, սակայն 10 մլն ծառի ծրագիրը ենթադրում է նաև այլ ֆինանսավորման գործընթացներ: Մասնավորապես մենք արդեն կապի մեջ ենք Բելառուսի, Ռուսաստանի, Ղազախստանի, Վրաստանի մեր գործընկերների հետ և նախնական պայմանավորվածություններ ունենք` և տնկիների մասով, և այլ համատեղ ծրագիր իրականացնելու մասով»,-ասաց Գրիգորյանը: Նա շեշտեց, որ դա համահայկական ծրագիր է, և գաղափարն այն է, որ այդ ծրագրի իրականացմանը լայն մասնակցություն ունենան ինչպես Հայաստանից, այնպես էլ սփյուռքից: Նախարարը շեշտեց` մշակվում են մի քանի ծրագրեր, որոնց միջոցով ևս որոշակի ռեսուրսներ հնարավոր կլինի գեներացնել: Նա նշեց, որ առանձին 10 մլն տնկի տնկելու հետ կապված բյուջեում որևէ հոդված կամ առանձին գործողություն նախատեսված չէ: ՀՀ վարչապետը հոկտեմբերի 16-ին հայտարարել էր, որ կառավարությունը նախատեսել է ծրագիր՝ մինչև 2020 թվականի հոկտեմբերի 10-ը հանրապետությունում տնկել 10 մլն ծառ՝ ի նշան Հայաստանում 10 մլն հայության միասնության:
18:18
17:39
17:02
16:25
15:56
15:55
15:38
15:21
14:49
14:33
14:25
14:06
13:36
13:08
13:08
12:49
12:23
12:05
11:27
11:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44