«Գահերի խաղը» սերիալի ստեղծողները՝ Դեւիդ Բենիոֆը եւ Դեն Ուայսը, հրաժարվել են նոր ֆիլմ նկարահանել «Աստղային պատերազմներ» եռերգությունից: Ինչպես հայտնել Է Deadline-ը, նրանք դա պատճառաբանել են լարված գրաֆիկով: «Մենք զգացինք, որ չենք կարող բավարար ուշադրություն դարձնել ո՛չ «Աստղային պատերազմներին», ո՛չ Netflix-ի նախագծերին: Ուստի մենք մեծ ափսոսանքով թողնում ենք նախագիծը»,-հայտնել են Բենիոֆը եւ Ուայսը: Lucasfilm կինոստուդիայի նախագահ Քեթլին Քենեդին իր հերթին նշել Է, որ ընկերությունում հույս ունեն համագործակցել «Գահերի խաղի» ստեղծողների հետ, երբ որ նրանք կկարողանան ժամանակ գտնել «Աստղային պատերազմների» համար: Disney-ն «Աստղային պատերազմների» կինոաշխարհի նկատմամբ իրավունքներն ստացել Է 2012 թվականի հոկտեմբերին Lucasfilm կինոստուդիան գնելու հետ միասին: 2019 թվականի մայիսի սկզբին ընկերությունը ներկայացրել Է թողարկման պլանավորվող ֆիլմերի ցուցակը, ներառյալ «Աստղային պատերազմների» երեք նոր Էպիզոդները, որոնք պետք Է հայտնվեն 2022, 2024 եւ 2026 թվականներին: Այն ժամանակ տեղեկացվել Էր, որ եռերգության առաջին մասը կնկարահանեն Բենիոֆը եւ Ուայսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
12:44
11:34
11:18
11:02
10:22
10:03
20:58
20:33
20:04
15:35
14:42
14:19
13:48
13:24
13:09
12:52
12:34
12:33
12:27
12:16
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03