Նեպալցի լեռնագնաց եւ բրիտանական ծովային հետեւակի նախկին ծառայող Նիրմալ Փուրյան յոթ ամսվա ընթացքում նվաճել Է աշխարհի բոլոր 14 ամենաբարձր լեռնագագաթները՝ գերազանցելով նախորդ ռեկորդները, որոնք սահմանել Էին լեհ եւ հարավկորեացի ժայռամագլցողները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 29-ին հայտնել Է BBC News-ը: Հոկտեմբերի 29-ին 36-ամյա Փուրյան նվաճել Է ութհազարանոց (գագաթներ, որոնց բարձրությունը ծովի մակարդակից գերազանցում Է 8 հազար մետրը) 14 լեռնագագաթներից վերջինը՝ Շիշաբանգմու հիմալայան պիկը, որը գտնվում Է Չինաստանի Տիբեթի ինքնավար շրջանի տարածքում: Ալպինիստն ութ հազար մետրը գերազանցող լեռնագագաթները նվաճելու առաջադրանքին ձեռնամուխ Է եղել 2019 թվականի ապրիլին, երբ նա նվաճեց Աննափուռնա I-ը՝ Հիմալայների Աննափուռնա լեռնազանգվածի բարձրագույն կետը: Մայիսին Փուրյան նվաճել Է Էվերեստը: Նույն ամսին նա նվաճել Է աշխարհի եւս չորս ամենաբարձր գագաթներ: Դրանք բոլորը գտնվում են Նեպալում: Հուլիս ամսին նեպալցին նվաճել Է հինգ լեռնագագաթ, որոնք գտնվում են Պակիստանում: Սեպտեմբերին նա հասել Է երկու լեռնագագաթ, որոնք գտնվում են Չինաստանում եւ Նեպալում: Փուրյան բրիտանական բանակում ծառայությունն սկսել Է 2003 թվականին: 2009 թվականին նա ընդունվել Է Մեծ Բրիտանիայի Թագավորական ծովային հետեւակազոր: 14 ութհազարանոցները նվաճելու նախորդ ռեկորդը ձեռք Է բերվել 2013 թվականին հարավկորեացի լեռնագնաց Կիմ Չանգ-հոյի կողմից, որը լեռնային բարձունքները նվաճել Է 7 տարի 10 ամիս եւ 6 օրվա ընթացքում: 1987 թվականին լեհ լեռնագնաց Եժի Կուկուչկան նույն բանն արել Է 7 տարի 11 ամիս եւ 14 օրվա ընթացքում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
14:45
14:33
14:14
13:56
13:41
13:22
13:07
12:52
12:36
12:19
12:03
11:48
11:36
11:26
11:15
11:02
10:35
10:19
10:02
09:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02