Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հոկտեմբերի 29-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված ձմռան նախապատրաստական ու գյուղատնտեսական ընթացիկ աշխատանքներին: Այս մասին տեղեկացնում են ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Առանձին զեկույցներով հանդես են եկել Ստեփանակերտի փոխքաղաքապետն ու շրջվարչակազմի պատասխանատուները՝ ներկայացնելով ձմռան ժամանակահատվածում համայնքների բնականոն գործունեությունն ապահովելու ուղղությամբ առայսօր կատարված աշխատանքները և տեղերում առկա խնդիրները:
Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը ներկայացրել է ջեռուցման սեզոնին ընդառաջ հանրապետությունում իրականացվող տեխնիկական անվտանգության փորձաքննությունների ընթացքը: Պետական նախարարը առաջարկել է արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը շրջվարչակազմերի և Ստեփանակերտի քաղաքապետարանի հետ աշխատանքային ժամանակացույց սահմանել՝ անհրաժեշտ փորձաքննություններն ավարտելու նպատակով, ինչպես նաև ուսումնասիրել Արցախում վերջին 10 տարվա ընթացքում ջերմաստիճանային փոփոխությունները: Վերջինս անհրաժեշտ է ջեռուցման սեզոնի մեկնարկի պայմանական ժամկետ սահմանելու առաջարկությունը համալիր քննարկելու նպատակով: Պետնախարարը հանձնարարել է իր ենթակայության ոլորտների պատասխանատուներին առկա տեխնիկական ու փաստաթղթային խնդիրներին լուծում տալ ժամանակին՝ որոշ կրթական հաստատություններում նորակառույց կաթսայատները շահագործման հանձնելու նպատակով: Գրիգորի Մարտիրոսյանը լսել է նաև բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարի ներկայացրած փայտի մթերման և իրացման մասին տեղեկատվությունը:
Ընդլայնված կազմով խորհրդակցությանը քննարկվել է նաև գյուղատնտեսական ընթացիկ աշխատանքները: Գյուղատնտեսության նախարարի ներկայացրած օպերատիվ տվյալների համաձայն՝ 2020թ. բերքի տակ իրականացվել է 47260 հա հերկ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 11480 հա-ով և ցանվել է 11 733 հա աշնանացան հացահատիկ: Հիմնականում ավարտվել են եգիպտացորենի և արևածաղկի բերքահավաքի աշխատանքները: Պտղաբուծության ոլորտում խաղողի համախառն բերքը կազմել է 1148.5 տ, միջին բերքատվությունը ՝64.3ց/հա, 1850 հա նռան այգիների 847.7 հա բերքատու այգիներից բերքահավաք է իրականացվել 645.8 հա-ի վրա, համախառն բերքը կազմել է 3079.8 տ, միջին բերքատվությունը՝ 47.7ց/հա:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01