Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի ղեկավար Իվան Դրաբեկի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՏԿԵՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Ողջունելով հյուրերին ՏԿԵ նախարարությունում՝ նախարար Պապիկյանը բարձր է գնահատել Հայաստանի և Համաշխարհային բանկի միջև կայուն և զարգացման խոստումնալից հեռանկարներ ունեցող փոխգործակցությունը, մասնավորապես, ընդգծելով ՀԲ-ի վարկային միջոցներով Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շարունակականության ապահովման անհրաժեշտությունը:
Իվան Դրաբեկը իր հերթին շեշտելով Հայաստանի հետ համատեղ իրականացրած աշխատանքների հաջողված ընթացքը՝ վերահաստատել է, որ գործադրվելու են առավելագույն ջանքեր դրանք որակական նոր մակարդակի հասցնելու համար:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի բաղադրիչ մասերը, մասնավորապես՝ միջհամայնքային փոխհարաբերությունների ամրապնդման և համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված բաղադրյալ ծրագրի իրականացմանը, շահառուների կենսապայմանների բարելավմանը, հանրային ծառայությունների մատուցմանը, սոցիալական կապիտալի և ինստիտուցիոնալ ներուժի զարգացմանը, բնակիչների եկամուտ ստանալու հնարավորությունների ընդլայնմանն առընչվող հարցեր:
Սուրեն Պապիկյանը նկատել է, որ բանկի հետ համագործակցությունը նոր զարկ է հաղորդել համայնքների կարողությունների զարգացման հեռանկարին և վարչատարածքային բարեփոխումներին՝ անհրաժեշտ համարելով հետագա համագործակցությունը ծառայեցնել մեծ ներուժ, բայց և զարգանալու ու կատարելագործվելու կարիք ունեցող համայնքներին անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերելու նպատակով:
«Բանկի հետ ծրագիրը մենք համարում ենք հաջողված, իսկ հաջողված ծրագրերը շարունակվելու կարիք ունեն»,- ասել է նախարարը:
Ավարտին կողմերը փաստել են, որ ՏԿԵ նախարարությունը և Համաշխարհային բանկն այժմ փոխկապակցված են ենթակառուցվածքների զարգացման, տեղական ու տարածքային կարողությունների հզորացման Հայաստանին ուղղված մի շարք ծրագրերով և երկուստեք հաստատել տնտեսության հավելյալ զարգացում ապահովելու նպատակով ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01