«Ժողովուրդ» թերթը գրում է. «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի միջոցառում լուսաբանելու հրավերը երեկ տակնուվրա էր արել հայկական լրատվական դաշտը: Ըստ էության կատարավեց աննախադեպ մի բան. «Հոկտեմբերի 27-ից 20 տարի անց. հայացք անցյալին, դասեր և մտորումներ» թեմայով քննարկմանը արգելվել էր news.am, hayeli.am, 168.am, yerevan today, 7or.am, livenews.am, «5-րդ ալիք» ու «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունների մուտքը:
Ավելին, միջոցառումից հետո Սաֆարյանը ապարզաբանել էր. «Չէք գտնի մի հետազոտական կենտրոն, որն իր քննարկումներին հրավիրում է բոլորին անխտիր: Մեր իրավունքն է որոշել, թե որ լրատվամիջոցն է համարվում լրատվամիջոց, իսկ որը` քարոզչամիջոց»: Բայց չկա թերևս հետազոտական որևէ կենտրոն, որն իրեն իրավունք վերապահի լրատվամիջոցների դասակարգում անել, լուսաբանման հրավիրել` ըստ նպատակահարմարության: Այսպիսի բան չկար նույնիսկ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք, երբ էլի լրատվամիջոցները բաժանված էին սև և սպիտակ ցուցակների: Պարզապես այդ տարիներին եթե չէին էլ հրավիրում անցանկալիներին, գոնե այսպիսի ճակատային պիտակավորումներ էլ չէին անում:
Այուամենայնիվ, արդյոք սա ՀՀ գործող իշխանությունների տեսակե՞տն է: «Ժողովուրդ» օրաթերթը պարզաբանման համար դիմեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանին, ով պարզաբանեց. «Եթե Ստյոպա Սաֆարյանը մի բան է որոշել, ես ինչպե՞ս կարող եմ մեկնաբանել, և ինչո՞ւ պետք է մեկնաբանեմ: Եթե պետական մակարդակով լիներ, իսկ պետական մակարդակով դա հնարավոր չի, որ լինի, ես սիրով կպատասխանեի, բայց քանի որ այն մեզ չի վերաբերում, ես ձեռնպահ կմնամ մեկնաբանելուց»: Այսինքն՝ ՀՀ կառավարությունը, մեղմ ասած, չի կիսում ու չի ողջունում Ստյոպա Սաֆարյանի այդ քայլը:
Հավելենք, որ շուրջ մեկ տասնյակ լրագրողական կազմակերպություններ կատարվածը դատապարտեցին հայտարարությամբ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
10:46
10:35
10:17
09:33
09:09
19:02
18:49
18:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55