News Georgia լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից մեկուկես ամիս առաջ խորհրդարանի նախկին նախագահ, «Միացյալ դեմոկրատական շարժում» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն մեկօրյա այցով մեկնել է Մոսկվա, որտեղ հանդիպել է Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ:
Բուրջանաձեն Վրաստան է վերադարձել գիշերը: Վերադարձից հետո նա լրագրողների հետ զրույցում հայտարարել է. «Ես Մոսկվայում էի և հանդիպեցի պարոն Նարիշկինի հետ, ով Պետդումայի նախագահն է և լինելու է օրենսդիր մարմնի ապագա նախագահը: Կարծում եմ՝ դա շատ կարևոր հանդիպում էր: Մեր միջև տեղի ունեցավ շատ հետաքրքիր զրույց: Այդ հանդիպումը ևս մեկ անգամ ցույց տվեց, թե որքան կարևոր է Ռուսաստանի բարձրաստիճան անձանց հետ ուղիղ երկխոսությունը»:
Բուրջանաձեն հայտարարել է, որ անելու է ամեն ինչ, որպեսզի ընտրություններից հետո Վրաստանի ու Ռուսաստանի միջև կազմակերպվի բարձր մակարդակի երկխոսություն:
«Ես կհանդիպեմ Ռուսաստանի իշխանությունների ներկայացուցիչների հետ, և դա մեզ կօգնի ռուս-վրացական հարաբերությունները մտցնել նոր փուլ ու սկսել այն խնդիրների կարգավորումը, որոնք շատ կարևոր են մեր երկրի համար»,- ասել է նա:
Բուրջանաձեն չի բացառել, որ մինչ հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունները կարող է կրկին այցելել Ռուսաստան:
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
09:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55