Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը ներկա է գտնվել «ՍՕՍ-Մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի «Կոտայք» մասնաճյուղում ստեղծված այլընտրանքային խնամքի նոր կենտրոնների բացման արարողությանը:
Հիմնադրամն ապահովում է կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների և երիտասարդների խնամքն ընտանեկան պայմաններում: Հիմնադրամի ներկայացուցիչները նշել են, որ վերանորոգված խնամքի կենտրոններում ավելի հարմարավետ պայմաններ են ստեղծվելու իրենց շահառուների համար:
Նունե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն բարերարներին, միջազգային կազմակերպություններին և անհատներին, որոնք իրենց ներդրումն ու մասնակցությունն են բերում հիմնադրամի գործունեությանը:
«Սա աշխարհում իմ տեսած ամենամեծ ընտանիքն է: Դուք՝ բոլորդ, մի ընտանիք եք այս ներդաշնակ մթնոլորտում: Սա անչափ գնահատելի է: Ես այստեղ եմ ընդամենը մի քանի րոպե և զգում եմ, թե ինչ լավ և առողջ մթնոլորտ է տիրում շուրջս»,– ասել է Նունե Սարգսյանը:
Տիկին Նունե Սարգսյանի խոսքերով՝ անչափ գնահատելի է, որ հիմնադրամը կարողանում է իր առաքելությունը բարձր մակարդակով իրականացնել՝ երեխաների համար ապահովելով ջերմ ընտանեկան մթնոլորտ:
«Ուրախ եմ ներկա գտնվել այս գեղեցիկ հավաքույթին: Շատ բարձր ենք գնահատում ձեր արած գործը»,- ասել է Նունե Սարգսյանը՝ մաղթելով հաջողություններ և նշելով, որ կփորձի իր կարողությունների սահմանում օգտակար լինել:
Այնուհետև տիկին Նունե Սարգսյանը շրջայց է կատարել նորաբաց կենտրոններում և մանկական գյուղի տարածքում, զրուցել երեխաների հետ, իր հեղինակած գրքերից նվիրել մանկական գյուղի գրադարանին:
18:18
17:39
17:02
16:25
15:56
15:55
15:38
15:21
14:49
14:33
14:25
14:06
13:36
13:08
13:08
12:49
12:23
12:05
11:27
11:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44