ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Անի համայնքի ղեկավարի և աշխատակիցների կողմից կատարված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Երեք անձի մեղադրանք է առաջադրվել:
ՔԿ-ից հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Անի համայնքի ղեկավարը, իրավասու լինելով իր լիազորություններն իրականացնել աշխատակազմի, համայնքային բյուջետային հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների միջոցով, ընդունել որոշումներ, արձակել կարգադրություններ, կազմել արձանագրություններ, լիազորված լինելով տնօրինել համայնքի բյուջեի միջոցները` ապահովելով դրանց նպատակային օգտագործումը, ստորագրել ֆինանսական փաստաթղթեր, պաշտոնեական դիրքն օգտագործելով, աշխատակազմի քարտուղարի և ծառայողական մեքենայի վարորդի օժանդակությամբ, հափշտակել է իրեն վստահված համայնքի խոշոր չափերի գույքը, կատարել պաշտոնեական կեղծիք:
Մասնավորապես՝ համայնքի ղեկավարը, տեղյակ լինելով, որ Մարալիկ քաղաքի բնակիչը, ում հետ նա գտնվում էր մտերիմ հարաբերությունների մեջ, աշխատում է ՀՀ դատական դեպարտամենտում` որպես կարգադրիչ, նրան աշխատանքի է ընդունել` որպես ծառայողական ավտոմեքենայի վարորդ:
Այնուհետև, տեղյակ լինելով, որ որպես վարորդ ձևակերպված անձը Դատական դեպարտամենտում աշխատած օրերին համայնքապետարանում աշխատանքի չի հաճախել, համայնքի ղեկավարը կատարել է պաշտոնեական կեղծիք, այն է՝ ստորագրությամբ և համայնքապետարանի կնիքով հաստատել է համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարի կողմից կազմված և վարորդի կողմից բոլոր աշխատանքային օրերին աշխատանքի հաճախած լինելու մասին կեղծ տվյալներ պարունակող աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերը: Արդյունքում՝ չաշխատած օրերի դիմաց որպես աշխատավարձ ավել հաշվարկված և փաստացի վճարված խոշոր չափերի գումարը վատնելու եղանակով հափշտակվել է:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, աշխատակազմի քարտուղարին՝ 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 325-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ վարորդին՝ 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01