ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտասահմանյան գործերով կոմիտեն հինգշաբթի բանաձեւ է ընդունել «Մեծ յոթնյակի» հանդիպումներին Ռուսաստանի մասնակցության դեմ, նշված է փաստաթղթի հեղինակներից մեկի՝ կոնգրեսական Ալբիո Սայրեսի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Բանաձեւում նշված է, որ Ռուսաստանը G7 գագաթնաժողովներին չպետք է մասնակցի այնքան ժամանակ, մինչեւ «չհարգի հարեւանների տարածքային ամբողջականությունը» եւ չհետեւի «ժողովրդավարական հանրույթների ստանդարտներին»: «Մեծ յոթնյակի» մեջ են մտնում Գերմանիան, ԱՄՆ-ն, Կանադան, Ճապոնիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Իտալիան: Ձեւաչափը 1998 թվականին ընդլայնվել էր Ռուսաստանի հաշվին, սակայն Ղրիմը վերադարձնելուց հետո ակումբի անդամները հրաժարվեցին գալ Սոչիում անցկացվող գագաթնաժողովին եւ յոթով հավաքվեցին Բրյուսելում: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել էր ռուս առաջնորդ Վլադիմիր Պուտինին հրավիրել G7-ի հաջորդ հանդիպմանը, որը տեղի է ունենալու 2020 թվականին Միացյալ Նահանգներում: Ամերիկացի առաջնորդի կարծիքով՝ միջազգային շատ հարցերի քննարկումն իմաստ ունի Ռուսաստանի հետ միասին: Ավելի ուշ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ «Մեծ յոթնյակի» անդամ երկրների առաջնորդները վերջին գագաթնաժողովի ժամանակ չէին կարողացել կոնսենսուսի հասնել ակումբ Ռուսաստանին հրավիրելու հարցում: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը G8 ձեւաչափի վերականգնման հարցը կապել էր ուկրաինական կարգավորման գործընթացում առաջընթացի հետ: Վլադիմիր Պուտինն, իր հերթին, հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է երկխոսության եւ չի բացառում «Մեծ ութնյակի» ձեւաչափի վերականգնումը, բայց դա «ինքնանպատակ չէ»:
14:45
14:33
14:14
13:56
13:41
13:22
13:07
12:52
12:36
12:19
12:03
11:48
11:36
11:26
11:15
11:02
10:35
10:19
10:02
09:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02