Ամերիկյան Վաշինգտոն նահանգի Պորտ Անջելես քաղաքում կինն «Օլիմպիկ» բժշկական կենտրոնի դեմ հայց է ներկայացրել իր հիվանդ մոր հանդեպ անտարբեր վերաբերմունքի համար, գրում է Peninsula Daily News-ը: 99-ամյա Կատրին Դելոյի մահը գրանցել են 2017 թվականի փետրվարի 15-ին: Ըստ դատական հայցի, որը ներկայացրել է Դելոյի դուստր Էվելին Մարի Գալանդը, հանգուցյալ մոր մարմինը դիահերձարան են տեղափոխել վնասվածքներով և արյունոտ սավանով: Դիահերձարանի աշխատակիցը փաստել է, որ վնասվածքները հասցվել են դեռևս կենդանի ժամանակ: Կնոջ դուստրը պնդում է, որ բժիշկները դեռևս կենդանի մորը մեռած են համարել: Նրան դրել են հատուկ պարկի մեջ և նրա հետ վարվել այնպես, ինչպես հանգուցյալի: Կոտրված քիթը վկայում է, որ կինը դեռ ողջ է եղել: Հանգուցյալի դուստրը կարծում է, որ հիվանդանոցն օրենք է խախտել, համաձայն որի հանգուցյալի մահը պետք է հաստատեն երկու բուժաշխատող, սակայն այս դեպքում հանգուցյալի մահը հաստատել է միայն բուժքույրը: Ըստ հայցի, բուժքույր Քայլի Թայլերը հիվանդին մորֆին է ներարկել, երբ հիվանդի մոտ շնչառական խնդիրներ են սկսվել: Դեղամիջոցը հանգեցրել է նրան, որ հիվանդը սկսել է ավելի ծանր շնչել և շուտով մահացել է: Պարբերականը նաև նշում է, որ երբ Թայլերը հիվանդին մահացած է ճանաչել, նրա մարմնին կապտուկներ կամ արյուն չի եղել: Միևնույն ժամանակ ոչ ոք չի հաղորդել դիի տեղափոխման ժամանակ որևէ միջադեպի մասին, ինչը կարող էր վնասվածքների պատճառ դառնալ: Բժշկական կենտրոնի ներկայացուցիչները ժխտում են տվյալ դեպքին իրենց առնչությունը, պահանջում են փակել գործը և փոխհատուցել փաստաբանի ծախսերը: Դատը նշանակված է 2020 թվականի սեպտեմբերի 21-ին:
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
10:46
10:35
10:17
09:33
09:09
19:02
18:49
18:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55