ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերաբաշխում է իրականացրել իր բյուջեում՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց աջակցություն» ծրագրի շրջանակներում տրամադրվող անվասայլակների գնման համար նախատեսված հավաստագրւմների քանակն ավելացնելու համար: Դրա փոխարեն որոշ աջակցող միջոցների քանակը պակասացվել են:
Ըստ այդմ՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար անվասայլակներ և լսողական սարքեր գնելու նպատակով հավելյալ 19 միլիոն դրամ հատկացվեց։ Նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ նման որոշում այսօրվա նիստին կայացրել է Կառավարությունը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հիմնավորմամբ՝ պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաների, վերականգնմանն աջակցող այլ տեխնիկական միջոցներ ստանալու նպատակով` տարվա առաջին 8 ամիսներին նախատեսվածից ավել շահառուներ են առաջին անգամ դիմել այս սարքերը ստանալու համար։ Այդ իսկ պատճառով սպառվել է նախատեսված քանակը:
Ըստ նախարար Զարուհի Բաթոյանի՝ աջակցող սարքերի հավաստագրերի համար դիմողների թիվը սպասվածից շատ է և նախարարության նպատակը բոլոր շահառուների կարիքները բավարարելն է:
Հավելենք, որ 2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում նախատեսվածից ավելի շահառուներ են դիմել հավաստագիր ստանալու համար, ուստի աջակցող սարքերի նախատեսված քանակը սպառվել է, և հավելյալ խմբաքանակ ձեռք բերելու անհրաժեշտություն է առաջացել:
Կառավարության որոշմամբ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերաբաշխման արդյունքում հավելյալ 200 հատ անվասայլակ, 50 հատ լսողական սարք (30-ից բարձր տարիքի անձանց համար), 20 հատ ետնաքայլակ (մանկական ուղեղային կաթվածով երեխաների համար), 41 հատ քայլակ, 85 զույգ օրթոպեդիկ շտկող ներդիր, 761 զույգ օրթոպեդիկ կոշիկ, 71 հատ օրթեզ, 25 հատ պրոթեզ և այլ աջակցող միջոցներ ձեռք բերելու հնարավորություն կունենա։
18:18
17:39
17:02
16:25
15:56
15:55
15:38
15:21
14:49
14:33
14:25
14:06
13:36
13:08
13:08
12:49
12:23
12:05
11:27
11:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44