Հայ ազգի պատմության փառավոր դրվագներ, Հայկ ու Բելից Տիգրան Մեծ, Քրիստոնեության ընդունումից ապրիլյան քառօրյա պատերազմ, արցախցու հաղթական ոգի. մեծ էկրան բարձրացավ ռեժիսոր Հրանտ Մովսիսյանի նոր վավերագրական-խաղարկային ֆիլմը՝ «Միստիկ երկիր Առան»: Ֆիլմը նկարահանվել է արմատներով արցախցի ռուսատանաբնակ Արթուր Ջալալովի անմիջական ֆինանսավորմամբ և նվիրված է Արցախի թեմի վերաբացման 30-ամյակին:
Առանն Արցախ աշխարհի հնագույն անվանումն է, սցենարի հեղինակ Լևոն Գալստյանը Magnis.News-ի հետ զրույցում ասաց, որ փորձել է ցույց տալ Արցախի հաղթական ոգու ֆենոմենը: Նա օգտվել է մի քանի պատմական աղբյուրներից՝ մասնավորապես պատմաբաններ Լեոյի, Բագրատ Ուլուբաբյանի, Խորենացու, Մովսես Կաղանկատվացու, Դավթակ Քերթողի աշխատություններից։ Ֆիլմում, սկսելով Հայկ ու Բելի պայքարից, տարբեր դրվագներում քանիցս ասվում է «Բելը քնած չէ…», և սցենարիստի խոսքով ՝ օտար նվաճողները միշտ ցանկացել և դեռ ցանկանում են ծնկի բերել Արցախ աշխարհը, և այդ արտահայտությունը զգոնության յուրովի կոչ է:
«Ընդհանրապես Արցախի բազմադարյան մաքառումը դիտվում է որպես լույսի և խավարի բախում , և ինչպես գեղարվեստական պատումին է բնորոշ՝ ֆիլմում այլաբանության միջոցով արտահայտվել է պայքարը: Ես սցենարով ուզել եմ ասել, թե որքան տոկուն և կենսունակ է Արցախը, որքան գեղեցիկ բնություն կա, որքան լավ մարդիկ կան մեր հայրենիքի Արցախ աշխարհ մասում, այնտեղ անկոտրում ոգի կա»,-նշեց Լևոն Գալստյանը:

Տարբեր դարաշրջանների մասին պատմող ֆիլմում բոլոր ժամանակաշրջանները լավ ներկայացնելու համար օգտագործվել են տարբեր մեթոդներ: Գլխավոր ռեժիսոր Հրանտ Մովսիսյանը նշեց, որ սովորական գեղարվեստական ֆիլմի նկարահանման նման չի եղել, առկա է թե՛ անիմացիա, թե՛ նկարչություն, թե՛ խաղարկային փոքր կտորներ, թե՛ բնության առանձին հատվածներ, և այս բոլոր մասնիկները հավաքվելով ստացվել է ֆիլմի ռիթմը:
«Հարկավոր էր պատմական պայքարներ անցած ուժեղ մարդկանց ոգին ցույց տվող ֆիլմ նկարահանել և ես գտա լուծումներ։ Ֆիլմի մտահղացումը Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանինն է: Մեկ տարի առաջ Արցախում իմ "Սուրբ Գեղարդ `Զէն Կենաց" վավերագրական ֆիլմի պրեմիերան էր, որը մի պատմություն է ,թե ինչպես մահվան գործիքը վերածվում է Կենարար Զորության,որը դառնում է ԶԷՆ ԿԵՆԱՑ։ Նայելով այդ ֆիլմը՝ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանի մոտ առաջացել է Արցախի մասին վավերագրական ֆիլմ նկարելու ցանկություն։ Նա իր գաղափարը ներկայացրեց, և մենք ամռանը սկսեցինք աշխատանքները։ Ավարտից հետո սկզբում ցուցադրվեց Արցախում, իսկ հիմա նաև Երևանում»,- նշեց Հրանտ Մովսիսյանը:
Ֆիլմի երևանյան պրեմիերային ներկա էին ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, հովանավոր՝ Արթուր Ջալալովը, պետական այլ այրեր, արվեստի ներկայացուցիչներ և այլք:




Արմինե Բրսոյան
11:38
11:00
10:33
12:22
12:05
11:44
11:06
10:46
10:32
10:12
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
18:56
18:22
17:51
17:36
11:00 25.10.25
10:33 25.10.25
11:38 25.10.25
12:22 24.10.25
12:05 24.10.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01