ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշում է կայացրել դադարեցնել Լիբանանի կառավարությանն անվտանգության կարիքների համար տրամադրվող 105 մլն դոլարի աջակցությունը, հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկու ամերիկացի պաշտոնյաների:Գործակալության աղբյուրները հայտնել են, որ ԱՄՆ պետդեպարտամենտը Կոնգրեսին տեղեկացրել է այդ որոշման մասին՝ առանց դրա պատճառները նշելու։ Պաշտոնյաներից մեկն ասել է, որ այդ քայլը կարող էր պայմանավորված լինել երկրում ընթացող բողոքի ակցիաներով: Նշվում է, որ ԱՄՆ-ի ռազմական օգնությունը Լիբանանին ներառել է գիշերային տեսունակության սարքերի և զենքի մատակարարում, որն օգտագործվում է սահմանապահ ծառայությունների կողմից:
Reuters-ի պնդմամբ՝ Դոնալդ Թրամփի վարչակազմն այս տարվա մայիսից պահանջել է հավանություն տալ Լիբանանին տրամադրվող ռազմական օգնությանը՝ վերջինիս համարելով Մերձավոր Արևելքում կարևոր գործընկեր, սակայն Վաշինգտոնը նաև բազմիցս անհանգստություն է հայտնել Լիբանանի կառավարությունում շիական «Հեզբոլլահ» կուսակցության աճող դերի կապակցությամբ, որն ԱՄՆ-ում ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել:
Հոկտեմբերի 29-ին Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին Լիբանանի նախագահին է հանձնել կոալիցիոն կառավարության ղեկավարի պաշտոնից իր հրաժարականի դիմումը: Այդ որոշումն ընդունվել է վարչապետի կողմից երկրի տնտեսական կյանքը կաթվածահար արած զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին:
Ցուցարարների նպատակն է հասնել կոալիցիոն կառավարության հրաժարականին, խորհրդարանի լուծարմանը և արտահերթ ընտրությունների անցկացմանը:
14:45
14:33
14:14
13:56
13:41
13:22
13:07
12:52
12:36
12:19
12:03
11:48
11:36
11:26
11:15
11:02
10:35
10:19
10:02
09:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02