ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն հայտարարել է Թեհրանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների սահմանման մասին: Այդ մասին հայտնել է Bloomberg-ը:
«Պետքարտուղար Փոմպեոն շարունակում է սահմանափակել Իրանի վարչակարգի միջուկային ծրագիրը: Այդ որոշումը կօգնի պահպանել վերահսկողությունն Իրանի քաղաքացիական միջուկային ծրագրի նկատմամբ, նվազեցնել տարածման ռիսկերը»,- ասված է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրտագուսի հաղորդագրության մեջ:
Սահմանափակիչ միջոցները վերաբերում են, մասնավորապես, շինարարական հատվածին եւ Իրանի հրթիռային ծրագրին: Պետական դեպարտամենտը պարզաբանել է, որ Իրանի շինարարական հատվածն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապված է Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի հետ: Այդ զորակազմի դեմ Վաշինգտոնը վաղուց է «առավելագույն ճնշման քաղաքականություն» վարու
Այդ առնչությամբ Պետդեպն այժմ որոշել է սահմանել շինարարության համար օգտագործվող մի շարք նյութերի մատակարարման արգելք: Այսպես, պատժամիջոցների են ենթակա մետաղների հումքի եւ կիսաֆաբրիկատների, գրաֆիտի, ածխի եւ ինտեգրող արդյունաբերական նպատակների համար ծրագրային ապահովման վաճառքը, մատակարարումը կամ հանձնումն Իրանին կամ Իրանից:
Բացի դրանից, ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունը մտցնում է մի ամբողջ շարք նյութերի մատակարարումների սահմանափակումներ, որոնք կարող են օգտագործվել Իրանի հրթիռային եւ միջուկային ծրագրերի շրջանակներում, հաղորդել է «Ինտերֆաքսը»:
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
10:46
10:35
10:17
09:33
09:09
19:02
18:49
18:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55