Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը նոյեմբերի 4-5-ին աշխատանքային այց կկատարի Հայաստան։ Այս մասին ասվում է Պետդումայի պաշտոնական կայքում։ Նա կմասնակցի ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի միջոցառումներին: Այցի շրջանակում Պետդումայի խոսնակը երկկող հանդիպումներ կանցկացնի: Նոյեմբերի 5-ին Վյաչեսլավ Վոլոդինը կանցկացնի ՀԱՊԿ ԽՎ 12-րդ լիագումար նիստը: ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստը կայացել է 2019-ի մայիսի 20-ին Բիշքեկում: Խորհրդարանականները քննարկել են տարածաշրջանի իրավիճակը, հավաքական անվտանգության մարտահրավերներին եւ սպառնալիքներին համատեղ դիմադրելու միջոցները, ինչպես նաեւ ՀԱՊԿ մասնակից երկրների օրենսդրությունների մերձեցումը: Նիստի ընթացքում Վյաչեսլավ Վոլոդինը հանդես եկավ առաջարկությամբ՝ ՀԱՊԿ ԽՎ Խորհրդի հերթական նիստը եւ ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստն անցկացնել այս տարվա աշնանը Երեւանում։ Նա ընդգծեց, որ «մեր նիստի արտագնա ձեւաչափը, մի կողմից, բարձրացնում է միջխորհրդարանական փոխգործակցության արդյունավետությունը, մյուս կողմից՝ հնարավորություն է ընձեռում խորհրդարաններին ավելի հանգամանալից պատմել իրենց առաջնահերթությունների մասին»։ «Ճիշտ կլիներ ընդլայնել մեր միջոցառումների աշխարհագրությունը՝ կազմակերպելով դրանք հերթով ԱՊՀ անդամ պետություններում, զարգացնելով արտագնա ձեւաչափի գործելակերպը»,- ասաց Պետական դումայի նախագահը։ ՀԱՊԿ ԽՎ տասնմեկերորդ լիագումար նիստը տեղի է ունեցել 2018 թվականի հոկտեմբերի 30-ին Մոսկվայում։
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55