Երեկ՝ նոյեմբերի 1-ին, «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ «Երևան ջազ ֆեստ-2019» հոբելյանական հինգերորդ ամենամյա միջազգային փառատոնի փակման արարողությունը, որի ժամանակ ելույթ ունեցան Վահագն Հայրապետյանը, ԱՄՆ-ից Ջոն Մարշալը, վոկալիստներ Հրանտ Ստյուարտը և Լուսի Եղիազարյանը: Մինչ համերգը հանդիսատեսին ներկայացվեց ռեժիսորը Դավիթ Բաբայանի կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը ջազի մասին:
Մենակատար Լուսի Եղիազարյանը ծնունդով Արմավիրից է, բայց երկար տարիներ բնակություն է հաստատել Նյու Յորքում, որտեղ էլ սկսել է հանդես գալ որպես ջազ երգչուհի: Համերգից առաջ մեզ հետ զրույցում նա ասաց, որ այս անգամ «Երևան ջազ ֆեստ-2019»-ին մասնակցելու համար է ժամանել Հայաստան, և ամեն անգամ այստեղ գալով զգում է, որ ջազ լսողներն ու սիրողները ավելի են շատանում, երիտասարդության մեջ մի տեսակ նկատվում է ջազի հանդեպ հետաքրքրություն:
«Վերջին անգամ հինգ տարի առաջ էի այստեղ, հիմա փորձենք համեմատել՝ շատ մեծ տարբերություն եմ տեսնում թե՛ նվագելու մակարդակի, թե՛ մարդկանց հետաքրքրության առումով։ Հիմնականում ակումբներում եմ եղել և նկատել եմ, որ մարդիկ հետևի շարքերում կանգնած երգում են կատարողների հետ, ինչը շատ հաճելի է։ Նման երևույթն անգամ Նյու Յորքի համար է զարմանալի: Այսօրվա համերգի համար ընտրել եմ ջազի 50 և 60-ականների դասական կատարումները, քանզի ես չեմ սիրում երաժիշտներին նոտայով կարդացնել, որի հետևանքով ավելի ընկճված են նվագում։ Որոշեցի ընտրել բավականին հայտնի ստեղծագործություններ, որոնք բոլորը գիտեն»,- նշեց երգչուհին։

Հայաստանում ջազի տարածման ջատագով Վահագն Հայրապետյանն էլ նշեց, որ այս տարվա փառատոնը տարբերվեց այն առումով, որ ոչ միայն հայերի, այլ զբոսաշրջիկների ուշադրությունն է գրավել, Երևան ջազ լսելու եկել էին շատ տարբեր երկրներից :
«Հայկական ջազի ասոցիացիան արդեն մեծ փորձ ունի փառատոնի կազմակերպման հարցում, և այն արդեն դարձել է մեր հանրապետության մշակութային այցեքարտերից մեկը: Ամեն տարի գալիս են մասնակցելու հանրահայտ արտիստներ աշխարհի տարբեր անկյուններից, և նրանց միջոցով շատերն են լսում Հայաստանի մասին: Բացի արդեն սիրված ու հայտնի դեմքերից՝ փառատոնի շրջանակում տեսնում ենք նաև նոր անուններ: Ջազ երգելը բարդ է, երգիչները հաճախ շեշտը դնում են փայլուն երգեցողության վրա, բայց ջազը պետք է զգալ: Այս երաժշտությունը պետք է սիրես, որ կարողանաս երգել, ոչ, թե պետք է քեզ սիրես երաժշտության մեջ... Այս երաժշտության միջոցով քո հայտնի դառնալը չպետք է կարևորես, այլ այնքան սիրես, որ հետաքրքրվես, ուսումնասիրես, զարգանաս և աշխատես քեզ վրա»,-հավելեց Հայրապետյանը:

Երեկոյին ներկա էին վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ: Համերգի ավարտին փառատոնի կազմակերպիչները վարչապետին նվիրեցին փառատոնի պաստառը՝ ելույթ ունեցած երաժիշտների ստորագությամբ: Վարչապետը շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին նման բարձր մակարդակի փառատոն անցկացնելու և այսօրվա գեղեցիկ համերգի համար:
Հիշեցնենք, որ «Երևան ջազ ֆեստ»-ը Հայաստանում առաջին մեծամասշտաբ ջազ երաժշտության փառատոնն է, որն անցկացվում է 2015 թվականից։ Այն կազմակերպվել է Ջազի հայկական ասոցիացիայի և «Մեցցո Պրոդաքշն»-ի համատեղ նախաձեռնությամբ:
Արմինե Բրսոյան
11:38
11:00
10:33
12:22
12:05
11:44
11:06
10:46
10:32
10:12
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
18:56
18:22
17:51
17:36
11:00 25.10.25
10:33 25.10.25
11:38 25.10.25
12:22 24.10.25
12:05 24.10.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01