Հայաստանում շինշիլաբուծության զարգացման նպատակով պետության և մասնավոր սեկտորի համագործակցությամբ սկսնակ տնտեսավարողները ծանոթանում են կենդանու պահման կանոններին, առանձնահատկություններին: Էկոնոմիկայի նախարարության, «Հայաստանի շինշիլաբույծների ըկերակցություն» հիմնադրամի եւ «Վարդանյան Ֆըր քամփընի» ՍՊ նախաձեռնությամբ Ռուսաստանում Շինշիլաների փորձագետների ընկերակցության փորձագետ Վիտալի Մազուրովը սեմինար անցկացրեց հայաստանցիների համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Շինշիլաբուծության հեռանկարները» խորագրով սեմինարին մասնակցեցին սկսնակ ֆերմերներ: «Նպատակն է, որ սկսնակ ֆերմերներին ծանոթացնենք կենդանու պահման կանոններին, կենդանու առանձնահատկություններին, ընդհանուր տեղեկություններ տանք ոլորտի մասին։ Շինշիլաբուծությունը Հայաստանում զարգանալու մեծ ներուժ ունի՝ մեկ պարզ պատճառով, որ Հայաստանը լեռնային երկիր է և բնակլիմայական պայմաններով ամենամոտն է շինշիլաների հայրենիքին՝ Անդերին»,-ասաց ընկերակցության նախագահ Հարությունյան Համբարյանը։ Շինշիլան ունի շատ արժեքավոր մորթի: Համբարյանը նկատեց, որ հետխորհրդային երկրներում մուշտակագործությունը, մորթեգործությունը զարգացվածության լավ մակարդակ են ունեցել, հիմա իրենք ցանկանում են այդ ավանդույթները վերականգնել Հայաստանում: Համբարյանը նշեց՝ դա շատ լավ տնտեսական օգուտներ կբերի: Ընկերակցությունը համագործակցում է մուշկատագործությամբ զբաղվող ընկերությունների հետ թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում: ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչության գլխավոր մասնագետ Անուշ Վերանյանը նշեց, որ պետությունն ունի օժանդակության ծրագրեր, որոնցից կարող են օգտվել նաև շինշիլաբույծները: Շինշիլաբուծությամբ զբաղվող տնտեսավարողները կարող են օգտվել գյուղատնտեսության վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման և ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության լիզինգի ծրագրերից: Տոկոսադրույքի ֆինանսավորման ծրագրից կարող են օգտվել միայն նախարարության կողմից տրված դասընթացների արդյունքում հավաստագիր ստացած անձինք: «Գյուղատնտեսության խորհրդատվության և մոնիտորինգի վարչության կողմից մարզերում իրականացվում են եռօրյա դասընթացներ, որոնց արդյունքում տրվում են հավաստագրեր, և միայն այդ հավաստագրի արդյունքում վարկ է տրվում: Իսկ սահմանամերձ բնակավայրերում սոցիալական աջակցություն ստացողները վարկը ստանում են անտոկոս»,-ասաց Վերանյանը: Պետությունը ոլորտում տեսնում է զարգացման հեռանկար և սերտ համագործակցում է ընկերակցության հետ: Նա նշեց՝ ներկայում շինշիլաբուծության զարգացման համար օրենսդրական դաշտում խնդիրներ չկան, սակայն աշխատում են այն բարելավելու ուղղությամբ: Վիտալի Մազուրովը նոյեմբերի 3-ին սեմինար կանցկացնի նաև փորձառու ֆերմերների համար:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01