Ես շատ ուրախ եմ այս կուսակցության ստեղծման համար, որովհետեւ ճանաչում եմ անդամներից շատերին, գիտեմ իրենց տեսակներն ու անցած ուղին: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին, «Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր համագումարի սկզբում իր ողջույնի խոսքում նշեց ՀՀ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը՝ հույս հայտնելով, որ այս կուսակցությունը կարեւոր դեր կկատարի ՀՀ քաղաքական դաշտում: «Կուսակցություններն առաջանում են պայքարների ժամանակ: Հիմա մի նոր փուլ է սկսվում եւ ես կարծում եմ՝ շարունակվելու է պայքարն իրական ազգային-ժողովրդավարական պետություն կառուցելու համար, որը ժամանակակից է, արդիական է, բայց միեւնույն ժամանակ խարսխված է մեր ազգային արժեքների վրա, եւ դատարկ դաշտը լցվելու է նոր եւ հզոր կուսակցություններով»,-ասած Մանուկյանն՝ ընդգծելով, որ, իր կարծիքով, «Ազգային օրակարգ»-ն այդպիսի կուսակցություն է դառնալու: Հանրային խորհրդի նախագահը նաեւ նկատեց, որ սխալ է մտածել, թե միայն կազմակերպչական աշխատանքով կկարողանան ինչ-որ մարդկանց ներգրավել եւ հետագա ընտրություններում դերակատարություն ունենալ. «Քաղաքականությունն անընդհատ պայքար է, պայքարը դժվար գործ է, եւ պայքարի ժամանակ քեզ մոտ առաջանում են հակառակորդներ: Շատ հզոր պետք է լինես, որ թույնով եւ ատելությամբ չլցվես հակառակորդների նկատմամբ: Պայքարի ժամանակ կուսակցությունը դառնում է մեծ եղբայրություն եւ մեծ բարոյական ուժ է պետք, որ դա չդառնա թայֆա:
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
11:33
11:09
10:33
10:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44