Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանությունը նոյեմբերի 3-ին կազմակերպել է ԱՄԷ դրոշի օրվա կապակցությամբ միջոցառում, որին ներկա են գտնվել Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի, հաշմանդամների «Փյունիկ» միության նախագահ Հակոբ Աբրահամյանը, պարալիմպիկ խաղերին մասնակից հայ մարզիկներ, դպրոցականներ և ուսանողներ, ովքեր դրոշի գույներով փուչիկներ են բաց թողել երկինք՝ ԱՄԷ օրհներգի ուղեկցությամբ։ Այս մասին տեղեկացրին Հայաստանում ԱՄԷ դեսպանությունից։
«ՀՀ-ում ԱՄԷ դեսպան Ն․Գ․ Մուհամմադ Իսա ալ-Զաաբին բարձրացրել է ԱՄԷ դրոշը դեսպանության շենքի հարևանությամբ և հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով Էմիրությունների հիմնադրման և դրոշի ստեղծման պատմությունը։
Դեսպանի խոսքով՝ Արաբական Միացյալ Էմիրությունները յուրաքանչյուր տարի նոյեմբերի 3-ին նշում է Դրոշի օրը, որը մարմնավորում է միասնության, համախմբվածության և պետականաշինության բարձրագույն արժեքները։
Նա հավելեց, որ ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ Նորին Գերազանցություն Շեյխ Մուհամմադ բն Ռաշիդ ալ-Մաքթումը 2013թ․-ին Դրոշի օրը հռչակել է որպես ամենամյա ազգային միջոցառում։
Դրոշի օրը նշելը վերահաստատում է ղեկավարության հանդեպ հավատարմությունը, հայրենիքին նվիրվածությունը և դրոշին ծառայելը։
ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության երկրորդ քարտուղար Ահլամ ալ-Սալամին նշեց, որ ԱՄԷ-ն դարձել է քաղաքակրթության, մարդկային առաջընթացի, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգման լավագույն օրինակներից մեկը։
Նա տեղեկացրեց, որ իր երկիրը կանանց դերի ամրապնդման վարկանիշով համաշխարհային աղյուսակներում զբաղեցրել է ամենաբարձր հորիզոնականները և շնորհակալություն հայտնեց ԱՄԷ ղեկավարությանը բոլոր ոլորտներում և որոշումների կայացման տարբեր հարթակներում կնոջ դերի բարձրացման համար։
ԱՄԷ դրոշը կազմված է կարմիր, կանաչ, սպիտակ և սև գույններից։ Սպիտակ գույնը խորհրդանշում է բարեգործությունը և աշխարհում անվտանգության և խաղաղության աջակցությանն ուղղված պետության մոտեցումը, կանաչ գույնը խորհրդանշում է զարգացումն ու բարգավաճումը, կանաչ բնությունը, քաղաքակրթական վերելքը, սև գույնը խորհրդանշում է քաղաքացիների ուժն ու կամքը, ծայրահեղականության և անարդարության մերժումը, իսկ կարմիր գույնը՝ Էմիրությունների զավակների թափած արյունը հանուն էմիրությունների հիմնադրման։ Դրոշի հեղինակն է Աբդալլահ Մուհամմադ ալ Մաինան։
Յուրաքանչյուր տարի այս օրը Արաբական Միացյալ Էմիրությունները կազմակերպում է բազմաթիվ միջոցառումներ նվիրված պետության դրոշին։ Տարբեր պետական և հասարակական կառույցներում բարձրացվում է ԱՄԷ դրոշը երկրի հիմներգի ներքո, իսկ փողոցներն ու շենքերը զարդարվում են դրոշներով»,- նշված է հաղորդագրության մեջ։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01