Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը մանրամասներ է հայտնել Կոտայքի մարզում հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած միջադեպից՝ վարչական դատարանի դատավոր Արթուր Ավագյանըի մասնակցությամբ:
Նա, մասնավորապես, նշել է. «Մեր հրշեջները 4 մեքենայով եկել են կանչի: Մեքենա է եղել դիմացից գնացող, իրենք միացրել են ազդանշանային համակարգը, որ ճանապարհ տա: Ճանապարհ չեն տվել, ճանապարհը փակել է, վերջում էլ զենք է պահել վրաները: Ես չգիտեի, թե ով էր, դատավոր էր, թե ինչ էր: Երբ տվեցի մեքենայի համարը, մեր ճգնաժամային կենտրոն ներկայացրին տեղեկությունը, ես անմիջապես ասացի՝ տվեք ոստիկանություն, եւ ոստիկանությունը զբաղվում է դրանով»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում. ահազանգ է ստացվել, որ ժամը 14։38-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 9-11 խումբը դեպքի վայր գնալիս լուսային փարոսիկները միացրած՝ «Առինջ մոլ»-ի մոտ ճանապարհ է խնդրել Mazda մակնիշի 12 NN 021 համարանիշի ավտոմեքենայի վարորդից, սակայն վարորդը դուրս է եկել ավտոմեքենայից, հարձակվել իրենց մասնագիտական աշխատանքը կատարող փրկարարների վրա և ձեռքին եղած զենքի նմանվող առարկան ուղղել նրանց վրա։ Վարորդն ատրճանակով սպառնացել է, որ «սաղին կսպանի»։
Կոտայքի բաժնի ոստիկանները պարզել են, որ նշված ավտոմեքենան պատկանում է Երևանի բնակչուհի Ն. Ք-ին, և մինչ ոստիկանները կհայտնաբերեին ավտոմեքենան, ժամեր անց ոստիկանության Կոտայքի բաժին է ներկայանում 35-ամյա Արթուր Ավագյանը և հայտնում, որ Mazda մակնիշի ավտոմեքենան վարել է ինքը և այդ միջադեպի ժամանակ իր մոտ եղել է «Բրունի 84» տիպի ատրճանակ, սակայն ինքը որևէ մեկի վրա այն չի ուղղել և ոչ մեկի չի սպառնացել։
Արթուր Ավագյանն աշխատում է ՀՀ վարչական դատարանում՝ որպես դատավոր:
18:18
17:39
17:02
16:25
15:56
15:55
15:38
15:21
14:49
14:33
14:25
14:06
13:36
13:08
13:08
12:49
12:23
12:05
11:27
11:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44