Լիտվայում նոյեմբերի 4-ին սկսվել են Gelezinis Vilkas 2019 – II («Երկաթյա գայլ-2019-II») ընդգրկուն զորավարժությունները, որոնց մասնակցում են Հյուսիսատլանտյան դաշինքի 11 երկրների մոտավորապես 4 հազար զինծառայողներ եւ ավելի քան հազար միավոր մարտական տեխնիկա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Լիտվայի բանակի հրամանատարությունը: «Զորավարժությունների նպատակը, որոնցում գործի են դրված Լիտվայի ստորաբաժանումները, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների անձնակազմն ու տեխնիկան, այդ ուժերի ու միջոցների փոխգործակցության փորձարկումն Է արդյունավետ պլանավորման եւ մարտական առաջադրանքների կատարման համար»,-նշվում Է հաղորդագրության մեջ: Սկսված վարժանքն ընթացիկ տարում Լիտվայի համար խոշորագույն զորավարժությունների երկրորդ մասն Է: Հունիսին կայացել են Gelezinis Vilkas 2019 – I զորավարժությունները, որոնցում գործի Է դրվել համանման թվով անձնակազմ ու տեխնիկա: Զորավարժություններին, լիտվացի զինվորներից բացի, մասնակցում են Բելգիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների, Նորվեգիայի, Լեհաստանի, Պորտուգալիայի, ԱՄՆ-ի, Չեխիայի եւ Էստոնիայի զինծառայողները: Նրանց մի մասը մտնում Է Լիտվայում տեղավորված ՆԱՏՕ-ի առաջապահ բազավորման հավաքական գումարտակի կազմի մեջ: Վարժանքները տեղի են ունենում Պաբրադե քաղաքի շրջանում (Բելառուսի հետ սահմանի մոտ) Լիտվայի բանակի զորափորձարանում, ուր հոկտեմբերին ժամանել Էր ԱՄՆ-ի զինված ուժերի գումարտակը, որի կազմում կա շուրջ 500 զինծառայող, 30 «Աբրամս» տանկ եւ հետեւակի «Բրեդլի» 25 մարտական մեքենա: Զորավարժությունների հիմնական մասը կշարունակվի մինչեւ նոյեմբերի 18-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
14:45
14:33
14:14
13:56
13:41
13:22
13:07
12:52
12:36
12:19
12:03
11:48
11:36
11:26
11:15
11:02
10:35
10:19
10:02
09:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02