Հայաստանի կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում Արարատի մարզում վերականգնվում է ընդհանուր 10 կմ երկարությամբ 5 ճանապարհ՝ Արտաշատ-Վերին Արտաշատ-Նորաշեն (1.4 կմ)‚ Տ-2-33-Դեղձուտ (1.36 կմ)‚ Տ-2-30-Վերին Արտաշատ-Հնաբերդ-Գետազատ (2.7 կմ)‚ Տ-2-30-Նորաշեն-Դվին-Հ-9 (2.7 կմ)‚ Տ-2-38-Այգեզարդ (2.1 կմ)։ Այս ճանապարհները գյուղական համայնքները միացնում են հանրապետական և միջպետական ճանապարհներին՝ հեշտացնելով շուկաների և այլ հիմնական ծառայությունների հասանելիությունը մարզերի բնակչության համար։ Տ-2-30-Նորաշեն-Դվին-Հ9 ճանապարհահատվածին էլ սկսվել են ասֆալտապատման աշխատանքները։ Այստեղ կատարվում են նաև կամրջի ամրացման աշխատանքներ։ Շինարարները նշում են‚ որ կամուրջն ամբողջովին քայքայված վիճակում էր։ Աշխատանքների ընթացքում մաքրվել է ջրանցքի հունը‚ որտեղից մոտ 120 մեքենա աղբ է տեղափոխվել։ Շինարարները հուսով են‚ որ մաքրելուց հետո հարակից գյուղերի բնակիչներն այդ վայրն այլևս որպես աղբավայր չեն ծառայեցնի։ Տ-2-30-Վերին Արտաշատ-Հնաբերդ-Գետազատ 2.7 կմ երկարությամբ ճանապարհին հողային վերջին մշակումն է կատարվում‚ մեկնարկել են ենթահիմքի տեղադրման աշխատանքները։ Կապալառու կազմակերպության ներկայացուցիչը նկատում է‚ որ առաջացել էին բնակիչների մուտքերի հետ կապված որոշ խնդիրներ‚ որոնք բնակիչների հետ համագործակցությամբ լուծվել են։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01