ARM | RUS |

Առողջ պետության հիմքը առողջ հասարակությունն է

25.10.19 | 17:08

«Դե Ֆակտո» N 04/150 (07-08/2019թ.)

«Դե Ֆակտո» ամսագրի զրուցակիցն է «Պարացելսուս» ՀԿ-ի նախագահ Նունե Ավանեսյանը

-Տիկի՛ն Ավանեսյան, ինչպե՞ս ծնվեց «Պարացելսուս» ՀԿ հիմնադրելու գաղափարը, ինչո՞ւ հենց «Պարացելսուս» և ո՞րն էր նպատակը:


-«Պարացելսուս» աջակցություն բժիշկների հասարակական կազմակերպություն բացելու գաղափարն առաջացավ այն ժամանակ, երբ մեր երկրում նոր էր տեղի ունեցել հեղափոխություն և ես մտածում էի, որ հեղափոխության հետ մեկտեղ առողջապահական համակարգում կծնվեն նոր գաղափարներ, կկատարվեն նոր բարեփոխումներ, հատկապես կապված մարզային առողջապահության հետ, քանի որ քաջատեղյակ եմ մարզային առողջապահության տիրող անմխիթար վիճակի մասին. մեկ տարի որպես տնօրեն աշխատել եմ մարզային բժշկական մեծ կենտրոնում: Սակայն տեսնում եմ, որ այսօր ամեն ինչ է՛լ ավելի վատ է քան նախկին իշխանությունների օրոք էր: Այդ ամենը տեսնելով ինձ մոտ ցանկություն առաջացավ հիմնել հասարակական կազմակերպություն, որը կզբաղվի, առաջինը` բուժաշխատողների շահերի պաշտպանությամբ, և նրանց աշխատանքի ճիշտ կազմակերպմամբ, երկրորդը` մարզային առողջապահությանը վերաբերող բազում անլուծելի թվացող հարցերի հավաքագրմամբ և այդ խնդիրների լուծմամբ::
Ինչո՞ւ հենց «Պարացելսուս», քանի որ Պարացելսուսը դեռ շատ վաղ ժամանակներում եղել է առաջին եվրոպացի բժիշկը, ով նպաստել է բժշկության մեջ քիմիական դեղորայքի չափաբաժնով օգտագործմանը: Նա ունի շատ հայտնի մի ասացվածք. «Թույնը դեղից տարբերվում է միայն իր չափաբաժնով»:

-Ի՞նչ գործունեություն է իրականացնում «Պարացելսուս» ՀԿ:

-«Պարացելսուս» ՀԿ-ն այցելում է Երևանում և ՀՀ մարզերում գտնվող տարբեր բուժհաստատություններ և կատարում տարբեր տեսակի բուժզննումներ: Այցելելով բուժհաստատություն, մենք տեսնում ենք, թե տվյալ բժշկական կենտրոնն ինչ մասնագետի խնդիր ունի, և հետո, տվյալ մասնագետի հետ այցելում ենք այդ բուժհաստատություն և կատարում հիվանդների անվճար բուժհետազոտություններ:
ՀԿ կազմի մեջ են մտնում նեղ մասնագետներ (գինեկոլոգ, ակնաբույժ, վիրաբույժ, ուռոլոգ, սոնոգրաֆիստ, լաբորատոր բժիշկ, սրտաբան), ովքեր պատրաստ են կատարել բժշկական տարբեր հետազոտություններ և անվճար բուժել հիվանդներին:

-Ձեր հասարակական կազմակերպությունն իր գործունեության ընթացքում այցելում է ՀՀ մարզերի բուժհաստատություններ, հետաքրքիր է` ինչպե՞ս կգնահատեք մարզային առողջապահությունը, ի՞նչ խնդիրներ կան մարզային առողջապահության բնագավառում:

-Մարզային առողջապահության խնդիրների վերաբերյալ կարելի է անվերջ խոսել: Ամենաառաջնային խնդիրը շենքային պայմանների անմխիթար վիճակն է, երկրորդ խնդիրը բուժսարքավորումներն են, որոնք ձեռք են բերվել դեռևս Խորհրդային Միության տարիներին, երրորդը` մարզային առողջապահության ֆինանսավորումն է, որը նույնպես սարսափելի վիճակում է, չորրորդ խնդիրը` մասնագետների բացակայությունն է: Նույնիսկ սովորական հիվանդությունների ժամանակ մարդիկ ցանկանում են իրենց բուժումը ստանալ Երևանում` ինչո՞ւ, քանի որ հիվանդանոցներում հիվանդասենյակները խայտառակ վիճակում են, եթե կա որոշակի վերանորոգած հիվանդասենյակներ, ապա վարձավճարներն այնքան թանկ են, որ մարդիկ նախընտրում են գնալ Երևան, որտեղ այդ վարձավճարները չկան: Էլ չեմ խոսում սանիտարահիգիենիկ պայմանների մասին, որոնք գոյություն չունեն: Իսկ Երևանից ավելի հեռու գտնվող մարզերի բժշկական կենտրոնները է՛լ ավելի անմխիթար վիճակում են:
Վերջերս տեղի ունեցած կոնֆերանսի ժամանակ, ես ելույթ ունեցա և խոսեցի այն մասին, որ պետությունը մարզային առողջապահական համակարգում աշխատող բժիշկներին պետք է աջակցի, պետք է մասնագետներին անվճար ուղարկի վերապատրաստումների, աշխատավարձի խրախուսումներ լինեն, քանի որ մարզային բժիշկները, իսկապես հերոսական աշխատանք են կատարում. այդ սուղ պայմաններում փորձում են ապաքինել հիվանդին և փրկել հազարավոր մարդկանց կյանքեր:

-«Պարացելսուս» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ մի շարք բժիշկներ այցելում են ՀՀ մարզեր և կատարում տարբեր տեսակի բուժզննումներ, մի փոքր կմանրամասնե՞ք:

-Այցելությունները սկսել ենք Գեղարքունիքի մարզից, այցելել ենք Վարդենիսի բժշկական կենտրոն, նաև Կարճաղբյուրի ՊՈԱԿ:
Ինչպես նշեցի, հեռու գտնվող մարզերի բժշկական կենտրոնները բացարձակապես անմխիթար վիճակում են. շտապ օգնության մեքենաները հին, շենքային պայմանները անմխիթար վիճակում, մասնագետների պակաս և այլն: Օրինակ` Վարդենիս բուժկենտրոնում չկար սրտաբան, ակնաբույժ:
Մենք, երբ այցելում ենք մարզային բժշկական կենտրոններ, ոչ միայն կատարում ենք հետազոտություններ, այլ նաև ճշտում ենք տվյալ բժշկական կենտրոնի խնդիրները և բարձրաձայնում այն, հույս ունենալով, որ գոնե այդ խնդիրների 10%-ը կկարողանանք կարգավորվել:

-Առողջապահության բնագավառում կատարվում են բազում փոփոխություններ ու նորամուծություններ, ըստ Ձեզ, դրանք ինչպե՞ս են անդրադառնում առողջապահության բնագավառի զարգացման վրա:

-Բազում փոփոխություններ և նորամուծություններ ես առայժմ չեմ տեսնում, դրանք կարելի է ասել` ընդամենը փիար են, խոսենք ամենահասարակ փոփոխության մասին, սանիտարաավիացիոն ծառայության մասին, իբրև թե ունենք սանավիացիա, որի վրա պետությունը պետբյուջեից հատկացրել է 144 միլիոն դրամ: Ես ինքս վստահ չեմ, որ այդ ուղղաթիռը նախատեսված է սանավիացիայի համար:
144 միլիոնը բավականին մեծ գումար է, որը կարելի էր օգտագործել մարզային առողջապահական մեկ-երկու կենտրոնների արդիականացման վրա:
Այսպես ասեմ, Գարդասիլով և չծխելով հաստատ առողջապահության համակարգ չես զարգացնի:
Ըստ իս՝ առողջ պետության հիմքը, դա առողջ հասարակությունն է:

-Դուք մասնագիտությամբ բժիշկ եք, հետաքրքիր է նաև Ձեր տեսակետը Գարդասիլի պատվաստանյութի հետ կապված:

-Որպես բժիշկ` պատասխանեմ, որ գարդասիլ չորսը վաղուց դուրս է եկել շրջանառությունից, գարդասիլ չորսի շեմը Հայաստանի Հանրապետությունում չգիտես ինչի, բարձրացվել է, ամբողջ աշխարհում կիրառվում է գարդասիլ ինը, որը Հայաստանում գոյություն չունի, ես ինքս դեմ եմ այդ փոխպատվաստմանը:

-Վերջերս ամենաքննարկվող թեման Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումն է, Դուք ի՞նչ կարծիք ունեք կոնվենցիայի հաստատմանը:

-Ես` որպես բժիշկ, գիտեմ, որ գոյություն ունի կենսաբանական արական և կենսաբանական իգական սեռ, երրորդ սեռի մասին ես ինքս երբեք տեղյակ չեմ եղել և երրորդ սեռը բժշկությունը չի ընդունում:
Ըստ իս, չկա երրորդ սեռ, իսկ Ստամբուլյան կոնվենցիան քարոզում է երրորդ սեռի մասին: Ի՞նչ է նշականում երրորդ սեռ, այսինքն` ես կինն եմ և այսօր իմ ընտանիքում որոշել եմ, որ տղամարդ եմ և հասարակության մեջ ես պետք է ներկայանամ որպես տղամարդ, ասենք գաղափարներով ես ներկայացա որպես տղամարդ, իսկ ընդհանուր օրգանի՞զմը: Աստված ստեղծել է կին, Աստված ստեղծել է տղամարդ, երրորդ սեռ գոյություն չունի: Չես կարող արական սեռը դարձնել իգական, դա արդեն խոսում է այլասերվածության մասին, ինչն ընդունված չէ Աստծո կողմից:
Ես գիտեմ մեկ բան, որ մեր ազգը պահպանողական ազգ է, մեր ազգը երբեք դա չի ընդունելու ինչքան էլ որ մեր այսօրվա իշխանավորները փորձեն ընդունել, միևնույն է, մեր ազգը դա չի ընդունելու և ես որպես մեր ազգի ներկայացուցիչ դեմ եմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը: Բժշկական տեսանկյունից և բարոյապես դա ինձ համար անընդունելի է:
Ադրբեջանի նման երկիրը չի ընդունել, նույնիսկ չի ստորագրել այդ համաձայնագիրը:
Այդ կոնվենցիան գրվել և հռչակվել է Ստամբուլ քաղաքում, իսկ մենք գիտենք, որ Ստամբուլ քաղաքում ապրում են Հայոց ցեղասպանությունն իրականացնող թուրքերը, կարծում եմ, որ իրեն հարգող ոչ մի հայ դա չի վավերացնելու, դա արդեն խոսում է ազգի դավաճանության մասին:

-Տիկի՛ն Ավանեսյան, առաջիկայում ի՞նչ նոր ծրագրեր ունեք:

-Ամեն ինչ անելու ենք, որպեսզի մարզային առողջապահության խնդիրները բարձրաձայնենք և այդ խնդիրներին լուծում տանք: Պետք է անենք այնպես, որ մարզերում առողջապահության համակարգը զարգանա:
Առաջիկայում կայցելենք Սյունիքի մարզ:

-Մի փոքր խոսենք նաև աշխատանքից դուրս, ինչպե՞ս է սկսվում Նունե Ավանեսյանի առավոտը:

-Իմ առավոտը սկսվում է ընտանիքիս անդամների հետ մեկ բաժակ սուրճով, քննարկում ենք տվյալ օրվա հետագա ծրագրերը: Ունեմ երկու հրաշք թոռնիկներ:

-Ունեք հայկական ավանդական գեղեցիկ ընտանիք, ի՞նչ արժեքներ եք փոխանցում Ձեր երեխաներին, որոնք փոխանցվել է Ձեր ծնողներից:

-Սիրել հայրենիքը, պաշտպանել հայրենիքը, սիրել և հարգել մեծերին, մեծերի հետ լինել մեծ, փոքրերի հետ լինել փոքր, ահա այս արժեքներն եմ փոխանցում իմ երեխաներին, որոնք ինձ համար ամենակարևորն են:
Ես մի բան գիտեմ, եթե երեխան սիրեց իր ընտանիքը, նա նաև կսիրի իր հայրենիքը:

-Ի՞նչն է կյանքում Ձեզ էներգիա տալիս, որպեսզի միշտ առաջ շարժվեք:

-Կյանքում շատ բաներ կան ինձ ուժ տվող, առաջինն ինձ ուժ է տալիս իմ ընտանիքը, իմ երեխաները, երկրորդը` ինձ ուժ է տալիս այսօրվա անարդարությունների դեմ պայքարը:
Բազմաթիվ անգամ իմ ընտանիքում առիթ է եղել, երբ մենք կարող էինք գնալ արտերկիր աշխատել և ապրել սոցիալապես ավելի լավ պայմաններում, սակայն մենք երբեք դա չենք ցանկացել, քանի որ մեր ընտանիքը շատ հայրենասեր է և մենք երբեք չենք պատկերացնում, որ հայրենիքից դուրս կարող ենք ապրել և հենց հայրենիքի սերն է ինձ ուժ և էներգիա տալիս:
Ես իմ քաղաքը, իմ ազգը շատ եմ սիրում:

-Ըստ Ձեզ` ինչպիսի՞ն է հայ կնոջ կերպարը:

-Իմ մայրս է ինձ համար հայ կնոջ կերպար: Հայ կինը պետք է ուժեղ լինի, կինը պետք է կարողանա ճիշտ երեխա դաստիարակել և հենց այդ հանգամանքով է երևում կնոջ ուժը:
Երեխաների ճիշտ դաստիարակությունից է, որ առաջանում է առողջ հասարակություն: Հայ կինը երջանիկ է լինում իր երեխաներով, եթե հայ կինն ունի լավ դաստիարակված երեխաներ, դրանով ամեն ինչ ասված է:

-Տիկի՛ն Ավանեսյան, և վերջում, ինչպիսի՞ Հայաստանի մասին եք երազում:

-Անհոգ, գունավոր, մաքուր և խաղաղ Հայաստանի մասին եմ երազում:


Հարցազրույցը` Սյուզաննա Ղուկասյանի


Մեկ շաբաթվա ընթացքում տուժել է 49, զոհվել՝ 9 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է շաբաթը

Մեկ շաբաթվա ընթացքում տուժել է 49, զոհվել՝ 9 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է...

18:16

Աշխատանքային պայմանագրերի պարտադիր թվայնացումը հետաձգվել է մինչև 2027–ի հուլիսի 1-ը

Աշխատանքային պայմանագրերի պարտադիր թվայնացումը հետաձգվել է մինչև 2027–ի հուլիսի...

18:02

Փաստաբանների պալատը դատապարտում է փաստաբանների մասնագիտական գործունեության կապակցությամբ ԲԴԽ-ի հայտարարությունը

Փաստաբանների պալատը դատապարտում է փաստաբանների մասնագիտական գործունեության կապակցությամբ ԲԴԽ-ի...

17:44

Չարենցի փողոցում բախվել են «Tesla»-ն, «Mercedes»-ը և «Volkswagen ID.4»-ը

Չարենցի փողոցում բախվել են «Tesla»-ն, «Mercedes»-ը և «Volkswagen...

17:29

Փետրվարի 25-ին Նարեկ Կարապետյանը կհանդիպի երիտասարդների հետ․ սպասվում է էներգիայով լի և հետաքրքիր հանդիպում․ «Ուժեղ Հայաստան»

Փետրվարի 25-ին Նարեկ Կարապետյանը կհանդիպի երիտասարդների հետ․ սպասվում է էներգիայով լի և հետաքրքիր...

17:13

Կարգավորվում եմ, արդեն կարողանում եմ քայլել. Նարեկ Սամսոնյանը դուրս գրվեց հիվանդանոցից

Կարգավորվում եմ, արդեն կարողանում եմ քայլել. Նարեկ Սամսոնյանը դուրս գրվեց...

16:08

Ջրային ոլորտում աշխարհից 150 կմ հետ ենք. Փաշինյան (Տեսանյութ)

Ջրային ոլորտում աշխարհից 150 կմ հետ ենք. Փաշինյան...

15:58

Ընտրողները ժամանակավոր կարող են փոխել իրենց հաշվառման վայրը

Ընտրողները ժամանակավոր կարող են փոխել իրենց հաշվառման...

15:56

Դերասանուհի Արսինե Նավասարդյանի որդուն սպանողը կալանավորվել է երկու ամսով

Դերասանուհի Արսինե Նավասարդյանի որդուն սպանողը կալանավորվել է երկու...

15:50

Կյանքից հեռացել է օպերային երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Օլգա Գաբայանը

Կյանքից հեռացել է օպերային երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Օլգա...

15:19

Կարո Օկումուշյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով

Կարո Օկումուշյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս 3...

15:08

Երբ դու դուրս գաս, նոր լավ կլինենք. Խաչիկ Մանուկյանը՝ Բագրատ Սրբազանին

Երբ դու դուրս գաս, նոր լավ կլինենք. Խաչիկ Մանուկյանը՝ Բագրատ...

14:55

Խոշոր վթար Երևան-Աբովյան ճանապարհին

Խոշոր վթար Երևան-Աբովյան ճանապարհին

14:36

Հայաստանում շրջանառվում են մի շարք շնչառական վիրուսներ

Հայաստանում շրջանառվում են մի շարք շնչառական...

14:14

Նարեկ Սամսոնյանը «Իզմիրլյան» ԲԿ-ից դուրս է գրվելու ժամը 15:00-ին. փաստաբան

Նարեկ Սամսոնյանը «Իզմիրլյան» ԲԿ-ից դուրս է գրվելու ժամը 15:00-ին....

14:03

Ասել եմ, ասում եմ՝ ՔՊ-ականներն ինձ համար հայրենավաճառ են. Տեր Օշին

Ասել եմ, ասում եմ՝ ՔՊ-ականներն ինձ համար հայրենավաճառ են. Տեր...

13:58

Աջափնյակի միջադեպից տուժածների վիճակը կայուն է, շուտով դուրս կգրվեն

Աջափնյակի միջադեպից տուժածների վիճակը կայուն է, շուտով դուրս...

13:45

«Mercedes»-ի վարորդն իր ձեռքով ապակիներից հեռացրել է մգեցված թաղանթները

«Mercedes»-ի վարորդն իր ձեռքով ապակիներից հեռացրել է մգեցված...

13:33

Քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել պարեկային ծառայողին կաշառք տալու համար

Քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել պարեկային ծառայողին կաշառք տալու...

12:19

Էկոնոմիայի նախարարը հերթական սխալ տեղեկությունն է տրամադրում. Առաքելյան

Էկոնոմիայի նախարարը հերթական սխալ տեղեկությունն է տրամադրում....

11:47

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44