ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդին:
Դեսպան Ռիչարդ Միլսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ նշելով, որ նախարարության հետ գործակալությունը երկար տարիների ամուր գործընկերություն ունի: «ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ծրագրերի մեջ տեղական ինքնակառավարման հզորացումը մեզ համար առաջնահերթ ուղղություններից է»,- ասել է դեսպանը՝ կարևորելով ՏԻՄ-երին, որպես հասարակությանն ավելի մոտ գտնվող օղակի, լայն իրավասություններով օժտելու և վերջիններիս կարղությունները զարգացնելու հանգամանքը:
Նախարար Դավիթ Լոքյանը նշել է, որ USAID-ի հետ նախկինում արդյունավետ համագործակցության փորձ է ունեցել և հույս հայտնել, որ առաջիկայում նույնպես գործակցությունը կշարունակվի ՏԿԶ նախարարության համար կարևոր ուղղություններով:
Դեսպանի խնդրանքով նախարարը ներկայացրել է նախարարության առաջնահերթ ուղղությունների մասին, ինչպես նաև համայնքների տնտեսական փնջային խոշորացման ծրագրով ստեղծված և առաջիկայում ստեղծվելիք կլաստերները: Դավիթ Լոքյանը տեղեկացրել է, որ ակտիվորեն աշխատանքներ են տարվում խոշորացվող համայնքների փնջերի ձևավորման ուղղությամբ, նախատեսվում է Աժ ներկայացնել ավելի քան 11 փնջի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնություն: Ամբողջ գործընթացը հանրապետությունում ծրագրված է ավարտել 2019թ.-ին: Նախարարը նշել է, որ փնջերի ձևավորման հիմքում դրված են մի շարք կարևոր հանգամանքներ, այդ թվում՝ տնտեսական զարգացման հնարավորությունների, աշխարհագրական դիրքի, ինչպես նաև լեզվամտածողական ընդհանրությունները: «Սակայն մեծ համայնքների ապագան անորոշ կլինի, եթե մենք տնտեսական զարգացման ծրագրեր չունենանք, դրա համար կարևորում եմ, որ և´ ձեր, և´ բոլոր դոնոր կազմակերպությունների օժանդակությունը, որպեսզի այն համակարգված ուղղվի համայնքներում ավելացած արժեք ստեղծելուն»,-դիմելով հյուրերին ասել է նախարարը:
Հանդիպմանը քննարկվել են նախատեսվող տնտեսական զարգացման ծրագրերին USAID-ի կողմից աջակցության հնարավորությունները: Գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդը նշել է, որ կազմակերպությունը պատրաստակամ է տնտեսական պորտֆելի շրջանակում աջակցել խոշորացված համայնքներում տնտեսական զարգացման ծրագրերի իրականացմանը: Նա նշել է, որ դոնոր կազմակերպությունների հետ առաջիկա հանդիպման ժամանակ կքննարկի խոշորացված փնջերում վերջիններիս կողմից ծրագրերի իրականացման հնարավորությունները: Քարեն Հիլիարդն առաջարկել է նաև դիտարկել դոնորների աշխատանքների համակարգման խմբում ՏԿԶ նախարարությունից ներկայացուցչի ներգրավման հարցը:
Հանդիպման ավարտին նախարար Դավիթ Լոքյանը ծրագրերի արդյունավետ իրականացման համար առաջարկել է հասարակական կազմակերպությունների, դոնոր կազմակերպությունների, ինչպես նաև ՀՀ էկոնոմիկայի, Գյուղատնտեսության նախարարությունների ներկայացուցիչների ներգրավմամբ ստեղծել խորհրդատվական մարմին, որը կկարողանա փորձագիտական գնահատական տալ առաջարկվող տնտեսական զարգացման ծրագրերին:
Հանդիպմանը քննարկվել են նաև համայնքների վարկավորման խնդիրների համար ենթակառուցվածքային ֆինանսական կազմակերպության և շրջանառու հիմնադրամի (revolving fund) ստեղծմանը վերաբերող հարցեր:




17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33