Իրատես» թերթը գրում է. «Թեև Կադաստրի կոմիտեի արդեն նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանն իր հրաժարականի տեքստում պնդում էր, թե հոգնել է կոռումպացված թայֆայականությունից, սակայն, մեր տեղեկություններով, պաշտոնավարման ընթացքում նա գրեթե ոչինչ չի արել կոռուպցիայի ու անօրինականության «դեմն առնելու» համար։
«Ապօրինի ձևով մարդկանց ձեռքից վերցված, կարելի է ասել, բռնի ուժով խլված հողերի հարցով մեծ թվով քաղաքացիներ են դիմել Կադաստրի կոմիտե, հանդիպել անձամբ Սարհատ Պետրոսյանի հետ, սակայն վերջինս որևէ կերպ այդ մարդկանց հարցին ընթացք ու լուծում չի տվել: Ջանք չի գործադրել, որ կադաստրային քարտեզում և կեղծված փաստաթղթերում ինչ-որ բան փոխվի»,- ասաց «Իրատեսի» զրուցակիցը:
Անհասկանալի է, թե Սարհատ Պետրոսյանի պաշտոնավարման ժամանակ ինչ հիմքով է աշխատանքից ազատվել կոմիտեի վերահսկողության վարչության պետը, որ բարեխիղճ ու սրտացավ աշխատողի վարկանիշ ուներ։ «Վարչության պետին աշխատանքից ազատելու իրական պատճառը մինչ այս պահն էլ անհասկանալի է բոլորին, բայց այն, որ նա օգնում էր բոլոր քաղաքացիներին ու ճշգրիտ փաստաթղթեր տրամադրում, փաստ է»,- հավաստիացրեց մեր զրուցակիցը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55