Վաշինգտոնը եւ Պեկինը դիտարկում են մինչ այդ մտցված փոխադարձ տուրքերի մի մասը հանելու հնարավորությունը առեւտրի ոլորտում վիճելի հարցերը լուծելու համար, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով The Wall Street Journal-ին։
Թերթի աղբյուրների խոսքով՝ ամերիկյան եւ չինական իշխանությունները կարծում են, որ այդ քայլը կարող էր նպաստել խորհրդակցությունների հաջող ընթացքին։ Պարբերականը նշում է, որ կողմերը սկզբունքային համաձայնություն են ձեռք բերել առեւտրի վերաբերյալ պայմանավորվածությունների առաջին փուլի առումով։ Այն վերաբերում է Չինաստանի կողմից ամերիկյան գյուղատնտեսական արտադրանքի ձեռքբերմանը, «արժութային մանիպուլյացիաների կանխման կանոններին», ինչպես նաեւ Չինաստանում մտավոր սեփականության պաշտպանության միջոցներին եւ ամերիկյան ընկերությունների աշխատանքի պայմանների բարելավմանը։
Ինչպես ասվում է հրապարակման մեջ, այդ պայմանավորվածությունների շրջանակում Վաշինգտոնը, հավանաբար, պատրաստ կլինի հրաժարվել դեկտեմբերին նախատեսված նոր մաքսատուրքերից չինական ապրանքների համար։ Աղբյուրների համաձայն՝ դիտարկվում է նաեւ ամերիկյան եւ չինական իշխանությունների կողմից արդեն մտցված տուրքերի մի մասը հանելու հնարավորությունը։
ԱՄՆ առեւտրի նախարար Ուիլբուր Ռոսն անցած շաբաթ Fox Business հեռուստաալիքի եթերով տեղեկացրել է, որ Վաշինգտոնը գոհ է Չինաստանի հետ բանակցությունների ընթացքից ու հույս ունի, որ երկրների միջեւ պայմանավորվածությունները մի շարք հարցերի վերաբերյալ ձեռք կբերվեն երկու շաբաթվա ընթացքում։ Նա ընթացիկ խորհրդակցություններն անվանել է բանակցային գործընթացի «առաջին փուլ»։
Սպիտակ տանն առընթեր Առեւտրի ազգային խորհրդի ղեկավար Փիթեր Նավարոն նոյեմբերի 1-ին Fox Business հեռուստաալիքի եթերով տեղեկացրել էր, որ իր կարծիքով՝ ոլորտում առկա տարաձայնությունները ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ կկարգավորվեն «երեք փուլով»։
14:45
14:33
14:14
13:56
13:41
13:22
13:07
12:52
12:36
12:19
12:03
11:48
11:36
11:26
11:15
11:02
10:35
10:19
10:02
09:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02